Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2015 թվականի N 917-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 483-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 7-ի N 917-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 12-ի N 483-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

   

Է. Տարասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Թունյան

 - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ)

   

Ա. Ղազարյան

- «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Բալդրյան

- «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Յիրիկյան

- «Վիվա Սելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Եսայան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Բ. Ենգիբարյան

- Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Եսայան

- «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Մելիքյան

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային համակարգեր» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան