ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 1 հունիսի 2017 թ.  | 
թիվ 22-Ա | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերության 2017 թվականի մայիսի 29-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 141 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
 Հեռուստատեսության և ռադիոյի 
 
 
ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|