Գլխավոր տեղեկություն
Համար
N 1135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.14/69(1158) Հոդ.906
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1135-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող Ազատության 21-Ա շենքի NN 13, 13-Ա, 33, 34, և 37 և Արղության փակուղի 4-րդ շենքի N 21 բնակարանները ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2015 թվականին հատկացնել 14,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սնանկացման կառավարչի հետ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների գնման պայմանագրի կնքումը.

2) առաջարկել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սնանկացման կառավարչին պայմանագրերի կնքումից հետո 10-օրյա ժամկետում իրականացնել բնակարանների հանձնում-ընդունումը.

3) բնակարանները ձեռք բերելուց հետո ապահովել սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հոկտեմբերի 9

 Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1135-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.39 աղյուսակում կատարվող լրացումը

 

 (հազ. դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն «Կանազ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող շենքերի բնակիչների՝ բնակարաններով ապահովմանը
Նկարագրությունը
Բնակարանային ապահովման աջակցություն բնակության վայր չունեցող անօթևան անձանց, ինչպես նաև սահմանված այլ շահառուներին

1098

ԾՏ 05

Շահառուների քանակը

տրամադրվող բնակարանների թիվը

6

 

Գումարը (հազ. դրամ)

X

14,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

X

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1098 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անօթևան մարդկանց բնակարանային ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1135-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մասով կատարվող լրացումները

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Բաժին 2. Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

 (հազ. դրամ)

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը, խումբը,
դասը)

 

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե

1098

   

Ծրագիր

14,000.0

     

Բնակարանային ապահովում

     

Ծրագրի նկարագրությունը

     

Բնակարանային ապահովման աջակցություն բնակության վայր չունեցող անօթևան անձանց, ինչպես նաև սահմանված այլ շահառուներին

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

     

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց բնակարանային ապահովմանը

     

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 
 

ԾՏ 05

 

Աջակցություն «Կանազ» ԲԲԸ-ի սեփականություն հանդիսացող շենքերի բնակիչների՝ բնակարաններով ապահովմանը

14,000.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը

     

Բնակարանային ապահովման աջակցություն բնակության վայր չունեցող անօթևան անձանց, ինչպես նաև սահմանված այլ շահառուներին

     

Ծառայություն մատուցողի անվանումը

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1135-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումը

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով փակագծերում)

քանակը

Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

       

14,000.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01

       

14,000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

14,000.0

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

14,000.0

70121110-1

Շենքերի առքի ծառայություններ

ԲԸԱՀ

Դրամ

14000000

1

14,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1135-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Նվիրատվության ենթակա բնակարանների գտնվելու վայրը

Բնակիչների ազգանունները, անունները

Անձնագրային տվյալները

Բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը (քառ.մ)

Բնակելի տարածքի արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

1.

քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 13

Հովհաննիսյան Ռադիկ

AC0504112 տրված 12.12.1998 թ. 004-ի կողմից

24.1

1.120.600

2.

քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 13 ա

Հովհաննիսյան Ռադիկ

AC0504112 տրված 12.12.1998 թ. 004-ի կողմից

19.7

1.829.200

3.

քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 33

Դանիելյան Ստեփան Լևոնի

AF0559646 տրված 09.10.2001 թ. 004-ի կողմից

20.9

2.557.200

4.

քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 34

Ասատրյան Վիկտոր Արշակի

AM0285111տրված 03.05.2011 թ. 004-ի կողմից

13.1

1.120.600

5.

քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 37

Ֆերոյան Զոյա Հակոբի

AK0593014 տրված 12.08.2010 թ. 004-ի կողմից

47.2

4.064.200

6.

քաղ. Երևան, Արղության փակուղի 4, բն. 21

Ավագյան Հովսեփ Գրիշայի

000538074, տրված 06.03.2013 թ. 004-ի կողմից

42

3.308.200

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան