Գլխավոր տեղեկություն
Համար
N 841-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2015 թվականի N 841-Ա

 

ՀԱՅԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգետիկայի բնագավառում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման մասին» Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության նախագծի քննարկման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բադալյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 9-10-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան