Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2015-26.11.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2015 թվականի N 1030-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 30-ի N 1030-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Կ. Ճշմարիտյան  -ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Գ. Մելքոնյան  -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կ. Իսախանյան  -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Վ. Միրումյան  -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Այվազյան  -ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու
Մ. Հակոբյան  -«Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան  -«Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Կ. Սահակյան  -«Երևանի պետական համալսարան» հիմնադրամից, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Կ. Միրզաբեկյան  -«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան