Գլխավոր տեղեկություն
Համար
N 1215-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161) Հոդ.929
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1215-Ն

 

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 971-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում, 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «Համազգային թատրոն» բառերը փոխարինել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» բառերով.

2) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում, 5-րդ կետում, 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «մշակույթի» բառով:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և դրանց պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 23

Երևան