Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.29/73(1162) Հոդ.925
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 2. 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ դրամաշնորհային պայմանագրի կնքումը սույն որոշման 2-րդ կետում նշված երաշխիքային կանխավճարի փոխանցումն իրականացնելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1205-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

 տարի

 տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացում, Հայաստանի Հանրապետության վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն

Նկարագրությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի տրամադրում

 1043

ԱԾ 04

Քանակական

Մշակված չէ

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնություն

Մշակված չէ

   

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը

X

100.0

Ծրագիրը(ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1043 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1205-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունը

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

(հազ. ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ)

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը, խումբը, դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե

1043

   

Ծրագիր

100.0

     

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ

Ծրագրի նկարագրությունը
ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքների ապահովում, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձրացման միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՏՀՏ ենթակառուցվածքների բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ04

 

Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացում, Հայաստանի Հանրապետության վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն

100.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի տրամադրում

Ծառայություն մատուցողի անվանումը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան