Basic information
Number
ՆՀ-482-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.06.21/39(1314) Հոդ.628
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
14.06.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
14.06.2017
Effective date
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՑ ՏԻԵԶԵՐՔԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

1. Հաստատել 2017 թվականի ապրիլի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 14

Երևան

ՆՀ-482-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation