Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153).1 Հոդ.877.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1092-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

 1) որոշման 1-ին և 2-րդ կետերը «ծրագրի» բառից հետո լրացնել «-ծրագիր 2-ի» բառերով.

 2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները՝ համաձայն N 3 հավելվածի:».

3) որոշման NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ՀՈՂԻ» բառից առաջ լրացնել «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 2-Ի» բառերով.

4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

5) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սույն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները տարածվում են տվյալ ծրագրի շրջանակներում ծագած հարաբերությունների վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1092-Ն որոշման

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

2. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

4. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

5. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը

Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում Ասիական զարգացման բանկի մոտեցումները

Ե.3 Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ

Ե.4 Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի՝ սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Զ.1 Իրավասությունը

 Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները

 Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը

 Զ.4 Սեփականության օտարման պայմանները

 Զ.5 Օրինականացման պայմանները

Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Թ.1 ՏԿՆ/ԻԿ

Թ.2 Խորհրդատուները

Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմինները

Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ

Թ.5 Ասիական զարգացման բանկ/Եվրոպական ներդրումային բանկ

Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ

ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ

ԺԲ. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Աղյուսակներ.

Աղյուսակ 1. Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ

Աղյուսակ 2. Իրավունքների սխեմա

Աղյուսակ 3. Բողոքների լուծման գործընթացը

 

Պատկերներ.

Պատկեր 1. Հողերի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները

 

Շրջանակներ

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Հավելվածներ.

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

ՀԱՎԵԼՎԱԾ Բ. ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱԶԲ Ասիական Զարգացման Բանկ

ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ

ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն

ՄՆԽ մանրամասն նախագծման խորհրդատու

ԱՄԳ Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին

ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում

ԱՍՀԳ Աղքատության և սոցիալական հարցերի գնահատում

ԲՖԳ Բազմափուլ ֆինանսավորման գործիք

ԵՆԲ Եվրոպական ներդրումային բանկ

ԻԿ Իրականացնող կազմակերպություն

ԻԽ Իրականացման Խորհրդատու

ԾԻԿ Ծրագրի իրականացման կազմակերպություն

ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհրդատու

ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն

ՀԿ Հասարակական կազմակերպություն

ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում

ՀՕՏՇ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ

ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր

ՊՖՀ Պարբերական ֆինանսավորման հայտ

ՍՏՀԱ Սոցիալական և տարաբնակեցման հարցերով զբաղվող աշխատակազմ

ՍՏՈՒ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

ՄՉՀ Մանրամասն չափագրման մանրամասն հետազոտություն

ՏԾ Տարաբնակեցման ծրագիր

ՏԿՆ Տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Փոխհատուցում` վերականգնման, գույքի և բարելավումների օտարման դիմաց դրամական փոխհատուցում՝ դրանց փոխարինման արժեքով։

Փոխհատուցման իրավունք` փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց՝ կախված նրանց կորուստների կամ ազդեցությունների բնույթից՝ նրանց տնտեսական, սոցիալական հիմքերը և իրավունքները վերականգնելու համար։

Տեղաբնիկներ` Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն» փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հասկացությունը միաչափ չէ և այն ներառում է նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ» հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են «տեղաբնիկ» հասկացության հետ և ներկայացված են ԱԶԲ քաղաքականության մեջ: Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն» հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ Տեղաբնիկների քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:

Հյուրընկալող բնակչություն` այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել։

 Բարելավումներ` հողամասերում կառուցված շենքեր, շինություններ կամ կառույցներ (ստորգետնյա և վերգետնյա), այդ թվում՝ բնակելի շինություններ՝ իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, այգետնակը/ամառանոցը՝ այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, հասարակական և արտադրական նշանակության շինությունները, կիսակառույց շինությունները, նոր կառուցված, ձեռքբերված կամ փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել պետական գրանցում, ենթակառուցվածքները, ինժեներական ցանցերը, այլն, ինչպես նաև հողամասի անբաժանելի բարելավումները։

Հողի օտարում` ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված հողի կամ դրա մի մասի (և դրան ամրակցված անշարժ գույքի, գույքային իրավունքների և այլն) օտարումը հասարակության և պետության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Ազդեցության ենթակա անձ (ԱԵԱ)` ցանկացած անձ, ով Ծրագրի իրականացման արդյունքում մշտական կամ ժամանակավոր ազդեցության է ենթարկվում իրեն պատկանող կամ իր կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի (հողի, տան, շենք-շինության)օտարումից, ինչպես նաև եկամտի, փաստացի կարգավիճակի, աշխատանքի, բնակության վայրի և կենսամակարդակի մասնակի կամ ամբողջական կորստից։ Սա ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ տնտեսական տեղահանումը:1 

Ազդեցության ենթարկվա տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` մեկ տանիքի տակ բնակվող տնային տնտեսության բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր։ Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից։

Ռեաբիլիտացիա/վերականգնում` ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում կամ օժանդակություն, որը օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում։

Վերաբնակեցում` ԱԵԱ/ԱԵՏՏ ֆիզիկական տեղահանումը նախքան Ծրագրի իրականացումը նրա բնակավայր/ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող տարածքից։

Փոխարինման արժեք` փոխարինման արժեքի գնահատում հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝ ա) գույքի համարժեք փոխհատուցում, գնահատված շուկայական իրական արժեքով, բ) օտարման գործընթացի հետ կապված ծախսեր, գ) հաշվարկված տոկոսներ, դ) տեղափոխման և այլ վերականգնման ծախսեր, ե) կիրառելի այլ վճարներ և հատուցումներ, եթե այդպիսիք կան: Գնահատման այս մեթոդը կիրառելիս շենք, շինությունների, կառույցների և այլ ակտիվների մաշվածությունը (ամորտիզացիան) չի նվազեցվում: Փոխարինման արժեքը հաշվարկվում է օտարվող հողի, շենք, շինությունների, բարելավումների և այլ ակտիվների համար:

Տարաբնակեցում` բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմելու համար ԱԵԱ/ԱԵՏՏ -ների սեփականության և կենսամակարդակի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցություն, որը ներառում է փոխհատուցումը, օժանդակությունը, վերաբնակեցումը և վնասված, քանդված ենթակառուցվածքների, շենք, շինությունների վերականգնումը։

Մարզ/Համայնք` Հայաստանը բաժանված է 10 մարզերի: Մարզերը ղեկավարվում են մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից։ Մարզերը բաղկացած են համայնքներից։ Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից։ Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ։ 2015թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը՝ գյուղական։ Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից։

 Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ՝ այն ԱԵԱ-ները, ովքեր ազդեցության ենթակա հողամասի և դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ թեև չունեն պետական գրանցում ստացած սեփականության կամ այլ գույքային իրավունքներ, սակայն ունեն որոշակի օրինական ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի կամ իրավական այլ ակտի ուժով, կամ վերջիններիս գույքային իրավունքների ձեռքբերման հնարավորությունները ուղղակի բխում են կամ սահմանված են ՀՀ իրավական ակտերով։

Իրավական կարգավիճակ ստանալու ոչ ենթակա ԱԵԱ՝ այն ԱԵԱ-ները, ովքեր թեև փաստացի տիրապետում և օգտագործում են ազդեցության ենթակա հողը և դրան ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի հնարավորություն կամ ակնկալիք՝ ազդակիր հողամասի նկատմամբ ձեռքբերելու կամ ստանալու սեփականության կամ այլ գույքային իրավունքներ։

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) երրորդ փուլի համար մշակված Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ) կողմից (Ընդհանուր առմամբ՝ Ծրագրի սկզբնական փուլերի համար Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու` ճապոնական ՊԱԴԵԿՕ ընկերությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՕՏՇ մշակման ընթացքում)։ Ծրագրի համար վերանայված ՀՕՏՇ մշակվել է 2012թ-ի հոկտեմբերին և հետագայում թարմացվել է 2015 թվականի ապրիլին Ծրագիր 3-ի համար: Համաձայն ՀՕՏՇ պահանջի` վերջինս պետք է վերանայել կամ անհրաժեշտության դեպքում թարմացնել առնվազն տարին մեկ անգամ և միշտ՝ յուրաքանչյուր տրանշի մեկնարկի ժամանակ: Թարմացումը ավելի հստակ է պարզաբանում իրավունակության և իրավունքների դրույթները, միաժամանակ պահպանելով ՀՕՏՇ բնօրինակի չափանիշները և սկզբունքները, ինչպես նաև թարմացնում է ինստիտուցիոնալ միջոցառումներն ու բողոքների լուծման մեխանիզմը՝ գործող կառուցվածին համապատասխան: Թարմացված ՀՕՏՇ-ն ավելի լավ է մանրամասնում ՀՀ-ում ՀՕՏ գործընթացներին առնչվող իրավական հիմքերը, ինչպես նաև ներկայացնում է ՀՕՏ-ին առնչվող ՀՀ իրավական ակտերի փոփոխությունները: Թարմացված ՀՕՏՇ-ը մանրամասն անդրադառնում է Ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին:

2. Նախքան Ծրագրի հաստատումը սույն ՀՕՏՇ-ն թարգմանվելու է հայերեն և հրապարակվելու է ՏԿՆ կայքում: Սույն ՀՕՏՇ-ի բոլոր թարմացումները հրապարակվելու են ԱԶԲ կայքում՝ Վարկառուի և ԱԶԲ-ի հաստատումից հետո:

3. Ծրագիրը, որը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքով (ԲՖԳ) և կիրականացվի ՏԿՆ-ի՝ որպես գործադիր մարմնի (ԳՄ) և Ծրագրի իրականացման կազմակերպության՝ որպես Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից, բաղկացած է մի քանի տրանշերից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր ենթածրագրեր, ներառյալ ճանապարհների և մայրուղիների վերականգնումը կամ վերակառուցումը:

 

Բ. ՀՕՏ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հիմնվելով ԲՖԳ գործընթացների վրա՝ Ծրագրի հաստատումը իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ կողմից ԱԶԲ Պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ներկայացնելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները:

5. ԲՖԳ-ի Տրանշ 1-ի և հետագա տրանշերի համար ՊՖՀ-երի, ինչպես նաև ՀՕՏ ներառող յուրաքանչյուր տրանշի հաստատումը հիմնված կլինի հետևյալ ՀՕՏ-ին առնչվող պայմանների վրա`

 

1) Ամբողջ ԲՖԳ-ի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր ենթածրագրերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և որպես կանոն՝ յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի, անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը։

2) Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ ազդեցությունների հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե կան արդյոք տեղաբնիկներ, և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն դրանից:

3) Եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ-ի փուլի յուրաքանչյուր ենթածրագրի համար պատրաստվում է ՀՕՏ ծրագիր (ՀՕՏԾ)՝ աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության ծավալներին համապատասխան։ Համաձայն ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1/ԳՁ (2013)՝ ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Ա, եթե 200 կամ ավելի անձից ավելի մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում կամ իրենց արտադրական գույքի 10%- կամ ավելի կորուստ): Ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում է 200 անձից պակաս մարդ։ Այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն չեն ենթադրում դասակարգվում են որպես կարգ Գ-ի ծրագրեր: ՀՕՏԾ–ն պետք է ներառի փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և ՀՕՏ-ի խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող իրականացման ժամանակացույց։

6. Հիմնվելով ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1 հատվածի պահանջների վրա՝ ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա.

1) ԲՖԳ առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է՝ ա) ամբողջ ԲՖԳ-ի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և տարածմամբ, բ) ԱՍՀՆԳ մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ։

2) Հաջորդող փուլերի ՊՖՀ հաստատում. Պայմանավորված է՝ ա) ՀՕՏՇ-ի վերանայմամբ, թարմացմամբ, հրապարակմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին համահունչ և ԱԶԲ-ի ու ՀՀ կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ։

3) Շինարարական աշխատանքների պայմանագրերի շնորհում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար). Պայմանավորված է՝ ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ վերջնականացմամբ, ԱԶԲ-ի կողմից հաստատմամբ և հրապարակմամբ և բ) արտաքին մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) վարձմամբ, որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը։

4) Կապալառուներին աշխատանքների մեկնարկի հրահանգավորում. Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ (փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբիլիտացիայի լրիվ իրականացում)` փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ։

 

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

 

7. Հայաստանում առկա չեն տեղաբնիկների համայնքներ, ինչպես սահմանված է գործառնական նշանակությամբ ԱՄՔ-ում: Հետևաբար, տեղաբնիկների վրա Ծրագրի որևէ ազդեցություն չի նախատեսվում։ ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց և խոցելի խմբերի (հող չունեցողներ, հողի նկատմամբ գրանցված իրավունք չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանք հաշվի առնելուն և ֆինանսական փոխհատուցումից և օժանդակությունից բացի՝ փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները։

 

Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժանելի մաս՝ սկսած ՀՕՏ ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով։ ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է.

1) Ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի կազմումից հետո կիրականացվեն նախնական կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և դրա սեփականատերերին և օգտագործողներին բացահայտելու նպատակով:

2) Նշված հետազոտության և ճանապարհի հաստատված մանրամասն նախագծի հիման վրա կառավարությունը որոշում է ընդունում ծրագրի ազդեցության ենթակա հողամասերը կամ դրանց ազդակիր մասերը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին:

3) Կառավարության որոշումից հետո ԾԻԿ-ը, որը կառավարության որոշմամբ իրավունք է ստանում հանդես գալու որպես ազդակիր հողամասերի ձեռքբերող, և ծրագիրը նախապատրաստող խորհրդատուները կիրականացնեն դաշտային մանրամասն հետազոտություններ, որոնք ներառում են հողի և այլ գույքի նկատմամբ ծրագրի ազդեցությունների չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի և ԱԵԱ-երի ցուցակագրում/հաշվառում, ինչպես նաև անկախ և որակավորված գնահատողների օգնությամբ` ազդեցության ենթակա ամբողջ գույքի և բարելավումների գնահատում՝ փոխհատուցման/ռեաբիլիտացիայի ամփոփ բյուջեի կազմման նպատակով:

4) ԱԶԲ պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն (ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ-ն պետք է պարունակի ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների բնութագրերը (կրթամակարդակը, կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները, աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան տեսակը, շինությունների և հողի սեփականության ձևը), որոնք հետագայում կհանդիսանան ՀՕՏԾ իրականացման գնահատման չափորոշիչներ։ ՍՏՈՒ-ի երկրորդ նպատակն է բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և ռիսկային խմբերին` ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար:

5) Այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը: Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ` ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման չափերը և ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները կվերանայվեն և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային նախագծի ամփոփումից և հաստատումից հետո:

9. ՀՕՏԾ մշակում. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն մշակվել է Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից։ Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները իրականացվում են ՏԿՆ/ԾԻԿ-ի և խորհրդատուների կողմից։ ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից, որը կառավարության կողմից նշանակվում է որպես օտարման գործընթացի իրականացման համար պատասխանատու պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)։ ՀՕՏԾ մշակումը և իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի.

1) ՀՕՏԾ մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային նկարագրի համար, տես՝ Հավելված Ա)։

2) ՀՕՏԾ վերանայում և ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է ազդեցությունների և ԱԵԱ-երի մասին տվյալների հնարավոր թարմացումը, փոխհատուցման դրույքաչափերի հնարավոր վերանայումները և հնարավորության դեպքում՝ ԱԵԱ կարգավիճակի օրինականացման աշխատանքները։ ԱԶԲ-ի կողմից վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների պայմանագրերը։

 

3) ՀՕՏԾ իրականացում. Այս փուլը կսկսվի վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ-երի պատշաճ փոխհատուցման տրամադրմամբ և ազդակիր հողերի օտարմամբ:

4) Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ փոխհատուցման տրամադրումից, ԱՄԳ կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության ներկայացումից և վարկատուի (ԱԶԲ, ԵՆԲ) հաստատումից հետո։ Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար, այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո։ Նման դեպքերում ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ հաշվետվությամբ:

 

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

10. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

11. Հողի օտարման և փոխհատուցման գործընթացը և դրա հետ կապված ընդհանուր բնույթի մի շարք իրավահարաբերություններ կարգավորված են նաև ՀՀ իրավական այլ ակտերով՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,

2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք,

4) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք,

5) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

6) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

7) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլն:

12. ՀՀ հողային օրենսգրքի 102, 104 և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածները ամրագրում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը՝ միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Ելնելով ՀՀ Սահմանադրության և վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվել և օտարման ու փոխհատուցման գործընթացը կարգավորող հիմնական օրենք է հանդիսանում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը:

13. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, որի իրականացման սահմանադրական պայմաններն են` օտարման իրականացումը օրենքով սահմանված կարգով և օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման տրամադրումը:

14. Վերոհիշյալ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը՝ գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները: Օրենքն ամրագրում է այն հիմնարար մոտեցումը, համաձայն որի՝ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից, հանրային շահի արդյունավետ իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց այդ սեփականության օտարման, սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, հանրային շահը գերակա պետք է ճանաչվի կառավարության որոշմամբ և բացառիկ հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

15. Բացառիկ հանրային շահն ինքնին պետք է ծառայի հետևյալ նպատակներին`

1) հասարակության և պետության անվտանգության պաշտպանությանը,

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացմանը,

3) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանն ու պահպանմանը,

4) շրջակա միջավայրի պահպանությանը,

5) կրթության, առողջապահության, սպորտի, ինչպես նաև գիտության և մշակույթի զարգացմանը,

6) հեռահաղորդակցության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման, քաղաքաշինական, էներգա և ջրամատակարարման ոլորտներում համայնքային և միջհամայնքային նշանակության ծրագրերի իրականացմանը,

7) քաղաքացիների սեփականության, առողջության և կյանքի պաշտպանությանը,

8) արտակարգ իրավիճակների հնարավոր ազդեցությունների կանխարգելմանը, մեղմացմանը և կրճատմանը:

16. Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության օտարման, փոխհատուցման պայմանները և այն որոշելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հողամասի օտարման դեպքում դրա հետ օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Իսկ շենքի կամ շինության օտարման դեպքում, դրա հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

17. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը տարածվում է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն) և կարգավորում է օտարման և փոխհատուցման հիմնական հարաբերությունները: Մասնավորապես.

1) Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրություն չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան,

2) Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

3) Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը,

4) Եթե օտարման պայմանագիրը, այն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ,

5) Եթե օտարման պայմանագիրը այնուամենայնիվ չի կնքվում՝ ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:

18. Օրենքը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները՝ ամրագրելով օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքը՝ մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների պետական գրանցումը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:

19. Օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցումների նկատմամբ, որը կառավարության որոշմամբ սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրն է: Նշված օրվանից հետո օտարվող սեփականության վրա նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

 

Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները

20. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի։

2) Փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի, որ ԱԵԱ-ների կենսամակարդակը բարելավվել կամ առնվազն վերականգնվել է։

3) ԱԵԱ-երին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:

4) ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները, համայնքային կենտրոնները, մշակույթի տները և այլն) պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:

5) Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:

6) Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար:

7) Տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի չափանիշները պետք է բարելավվեն կամ առնվազն համապատասխանեն ազգային նվազագույն չափանիշներին:

8) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի ֆինանսավորման և օգուտներ-ծախսեր հաշվարկներում։

9) Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և շինարարության իրավունքի տրամադրումը:

 

Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) պահանջների հետ

 

21. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հետ

 

ՀՀ օրենսդրությունը

 ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությունը

1. Օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (օտարվող սեփականություն):

1. Հողի սեփականության վերաբերյալ իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտի փոխհատուցման և վերականգնման գործընթացի իրականացմանը: Իրավական կարգավիճակ չունեցող հողօգտագործները նույնպես պետք է ստանան փոխհատուցում։

2. Ծրագրային տարածքում կարող են լինել երեք տեսակի տեղահանված անձիք`

1) ամբողջությամբ կամ մասամբ կորցրած հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ ունեցող անձիք,

2) իրենց զբաղեցրած հողն ամբողջությամբ կամ մասամբ կորցրած անձիք, ովքեր չունեն հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ, բայց ունեն այդ հողի հանդեպ ներպետական օրենսդրությամբ ճանաչված կամ ճանաչելի հավակնություններ,

3) իրենց զբաղեցրած հողն ամբողջությամբ կամ մասամբ կորցրած անձիք, ովքեր չունեն հողի հանդեպ ֆորմալ օրինական իրավունքներ կամ ներպետական օրենսդրությամբ ճանաչված կամ ճանաչելի հավակնություններ: Պարտադրված վերաբնակեցման պահանջները կիրառելի են տեղահանված անձանց բոլոր երեք տեսակներին:

2. Փոխհատուցում է նախատեսվում միայն իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի՝ շենքերի, շինությունների համար: Ինքնակամ կառույցների համար փոխհատուցում չի տրամադրվում:

2. Համաձայն ԱԶԲ քաղաքականության` գրանցում չունեցող առևտրային շինություններին տրամադրվում է փոխհատուցում` հիմնվելով փոխարինման արժեքի վրա:

3. Բերքի կորստի դիմաց առանձին փոխհատուցումը չի հաշվարկվում:

3. Բերքի կորստի դիմաց փոխհատուցում տրամադրվում է բոլոր ԱԵԱ-ին փոխարինման արժեքով։

4. Օտարվող հողի համար տրվում է համարժեք փոխհատուցում, որը օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարն է: Շուկայական արժեքը անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել անկախ որակավորված գնահատողի կողմից` անշարժ գույքի գնահատմամբ:

Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:

4. Հողի գնահատումը հիմնվում է փոխարինման արժեքի վրա:

5. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը, օտարվող սեփականության նկարագրության արձանագրության օրինակը, սեփականության օտարման պայմանագրի նախագիծը ուղարկվում է հողի սեփականատերերին և գույքային իրավունքներ ունեցողներին: Ձեռքբերողը տեղեկություն է տրամադրում նաև փոխհատուցման գումարը դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ։ Իսկ ձեռքբերողի կողմից օտարման ենթակա գույքի նախնական ուսումնասիրություն իրականացնելու դեպքում՝ գույքի սեփականատիրոջը, տիրապետողին, օգտագործողին լիարժեք տեղեկություններ պետք է տրամադրվեն կատարվող գործողությունների իմաստի և նշանակության, այդ գործողությունների իրավական հետևանքների մասին՝ այն սկսելուց առաջ:

5. Բովանդակալից խորհրդատվություն ծրագրի սկզբում և իրականացման ընթացքում, ներառյալ ազդեցության գնահատման, փոխհատուցման արժեքների, փոխհատուցման իրավունքների և ԱԵԱ/ԱԵՏՏ-ներին ֆինանսական օժանդակության գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում:

6. Խիստ ազդեցության ենթարկված անձանց և խոցելի խմբերի համար եկամտի կամ ապրուստի միջոցների վերականգնման միջոցառումներ, փոխհատուցման կամ տարաբնակեցման ծախսեր նախատեսված չեն:

6. ԱԶԲ-ի քաղաքականությամբ պահանջվում է եկամտի/ապրուստի միջոցների կորստի վերականգնում, տեղափոխման աջակցություն տարաբնակեցման գործընթացի ընթացքում, ինչպես նաև տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի բարելավում։

7. Օտարման գործընթացի բոլոր փուլերում դիմումների, բողոքների, առարկությունների և առաջարկությունների ներկայացում ձեռքբերողին և լիազոր մարմնին, ինչպես նաև բողոքարկում դատարան:
ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք.

 7. Հաստատել բողոքների լուծման մեխանիզմ՝ ազդեցության ենթակա անձանց մտահոգությունները արձանագրելու և դրանց լուծման գործընթացը դյուրին դարձնելու համար:

8. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից:

8 Օտարվող բնակտարածքի, հողի և այլ ակտիվների դիմաց փոխհատուցման չափը հաշվարկվում է փոխարինման լրիվ արժեքով: Գնահատման այս մեթոդը կիրառելու ընթացքում, կառույցների և ակտիվների արժեզրկումը հաշվի չի առնվում:

9. Օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության վրա (բացի տվյալ գույքի իր նշանակությանը համապատասխան օգտագործումն ապահովող բարելավումներից) նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

9. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն։

10. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում պետք է տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

10. Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմելու համար ԱԵԱ/ԱԵՏՏ-ների սեփականության և կենսամակարդակի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցություն, որը ներառում է փոխհատուցումը, օժանդակությունը, վերաբնակեցումը և վնասված, քանդված ենթակառուցվածքների, շենք, շինությունների վերականգնումը համարվում է տարաբնակեցում։

 

22. ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների միջև կան որոշ սկզբունքային տարբերություններ: ՀՀ իրավական ակտերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ-ի վերականգնումը: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՄՔ պահանջների միջև հիմնական տարբերություններից մեկն էլ այն է, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն թե գրանցված (օրինական) իրավունքներ ունեցող, և թե չունեցող անձինք, ինչպես նաև հաշվառված և չհաշվառված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների այս և այլ տարբերությունները վերացնելու նպատակով Ծրագրի համար մշակվել է սույն ՀՕՏՇ-ն՝ ապահովելով ազդեցության ենթակա բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և հնարավոր ազդակիր անձանց համար՝ իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ն նախատեսում է նաև հատուկ վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և խիստ ազդեցություն կրող ԱԵԱ-ներ:

23. Պետության և հասարակության կարիքների համար հողերը պետք է օտարվեն բացառիկ՝ գերակա հանրային շահի ճանաչման շրջանակներում: Ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, եթե բանակցությունները ձախողվում են, պետք է սկսել հարկադիր օտարման գործընթացը` օրենքով սահմանված կարգով: Համապատասխանաբար, ԲՖԳ-ն կակտիվացնի ԱԶԲ Պարտադրված տարաբնակեցման անվտանգության ուղեցույցը և այն դեպքում, երբ որևէ ենթածրագրով կպահանջվի ՀՕՏ՝ համապատասխանաբար պետք է մշակվի ՀՕՏԾ :

 

Ե.4 ՀՕՏ-ի՝ սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

 

24. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են.

1) Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի՝ ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

2) Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ: ԱԵԱ-երին պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,

3) Պետք է ապահովել ԱԵԱ-ին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

4) Խոցելի և խիստ ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն,

5) Օտարվող հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք չունեցող ԱԵԱ-ները (օրինակ՝ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները, ազդեցության ենթակա գույքն ինքնակամ կամ առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործող անձինք կամ էլ այն ԱԵԱ-երը, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ստանան օժանդակություն՝ ապրուստի միջոցները, տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար, այսինքն՝ հողից բացի այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում և օժանդակություն ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,

6) Այն ԱԵԱ-ները, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն,

7) Պետք է տրամադրվի իրավունքը, եկամուտը, ապրուստի միջոցը օրինական կարգով վերականգնելու հնարավորություն,

8) ՀՕՏԾ-ն և դրան վերաբերող փաստաթղթերը պետք է ԱԵԱ-ին տրամադրվեն հայերեն լեզվով,

9) Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից շինարարության համար նախատեսված հողամասերի (շինհրապարակի) մուտքի իրավունքի տրամադրումը և նախքան շինարարական աշխատանքները ֆիզիկապես սկսելը,

 10) Պետք է սահմանվեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԱԵԱ-ների բողոքները, եթե այդպիսիք լինեն։

 

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

25. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում և օժանդակություն ստանալու իրավունքներին համապատասխան, որը հնարավորինս պետք է համահունչ լինի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այնպես էլ ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությանը (2009թ.): Փոխարինման արժեքով փոխհատուցումը որոշվում է գույքի շուկայական արժեքի հիման վրա, ներառյալ բոլոր կիրառելի գործարքային ծախսերը, տոկոսադրույքները, տեղափոխման և վերականգնման ծախսերը և այլ կիրառելի վճարները և հատուցումները, որոնք ի հայտ են գալիս ծրագրի ազդեցության հետևանքով: Այն դեպքերում, երբ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է շուկայական արժեքին` ապա հիմք է ընդունվում կադաստրային արժեքը։ Իրավունքների սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա

 

Կորստի տեսակը

Նկարագրություն

Իրավատերը (իրավունքի սուբյեկտը)

Փոխհատուցում ստանալու իրավունքները

1. Հողի կորուստ

ԱԵԱ-ներ, որոնք կորցնում են իրենց սեփականությունը հանդիսացող հողամասը կամ դրա մի մասը՝ անկախ ազդեցության չափից

Սեփականատեր

Դրամական փոխհատուցում` փոխարինման արժեքով, գնահատված շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%` կամ փոխանակում ԱԵԱ համար ընդունելի մեկ այլ համարժեք հողով:

Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՝ ԱԵԱ-ները կարող են ձեռքբերել սեփականության իրավունք կամ իրականացնել առկա իրավունքների պետական գրանցումը և փոխհատուցվել որպես սեփականատեր։

Վարձակալ (համայնքից, պետությունից)

1.Օրենսդրությամբ սահմանված դեպքերում վարձակալը կարող է ձեռքբերել սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես սեփականատեր կամ նրան, հողի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնությամբ, կարող է տրվել նոր վարձակալություն:

2.Եթե դա հնարավոր չէ, ապա, ելնելով վարձակալության մնացած տարիների հաշվարկից, նա պետք է ստանա ազդեցության ենթակա վարձակալված հողի «շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է)` գումարած 15%»-ին համարժեք փոխհատուցում հետևյալ մասնաբաժիններով` 1) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%-ի չափով, 2) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%-ի չափով, 3) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%-ի չափով, 4) 25 և ավելի տարի` հողի արժեքի 25%-ի չափով:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալ

Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի կանխիկ փոխհատուցում:

Այլ գույքային իրավունք (սերվիտուտի, կառուցապատման, գրավի, հիփոթեքի, օգտագործման) ունեցողներ, բացառությամբ վարձակալների

Հողամասի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին, բացառությամբ վարձակալների, փոխհատուցումը տրվում է ազդակիր հողամասի դիմաց տրվող փոխհատուցման գումարից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ոչ ենթակա ԱԵԱ

Այս ԱԵԱ-ները կստանան փոխհատուցում միայն հողի վրա կատարված բարելավումների դիմաց, սույն ՀՕՏՇ-ով սահմանված կարգով:

2. Բնակելի շենքեր, շինությունների կորուստ

 

Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ կառույցի նկատմամբ իրավունքների առկայությունից (ներառյալ՝ իրավական կարգավիճակ ստանալու ենթակա և ոչ ենթակա ԱԵԱ )

Բնակելի շենքի, շինության կորստի դեպքում՝ փոխհատուցում փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով, առանց ամորտիզացիոն մասհանումների և գործարքային ծախսերի նվազեցումների։ Մասնակի ազդեցության դեպքում փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի համար այն դեպքում, եթե շինության ոչ ազդակիր մասի հետագա օգտագործումը և շահագործումը տեխնիկապես հնարավոր է: Նշված դեպքում փոխհատուցման են ենթակա նաև շինության վերանորոգման ծախսերը։

Վերաբնակեցվող վարձակալ

Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի դրամական փոխհատուցում:

3. Ոչ բնակելի շենքերի, շինությունների կորուստ

 ԱԵԱ-երին սեփականության իրավունքով պատկանող և պետական գրանցում ստացած շենք, շինություններ

Սեփականատեր

Շենք, շինության կորստի դեպքում` փոխհատուցման տրամադրում փոխարինման արժեք գումարած 15%-ի չափով: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների։

Մասնակի ազդեցության դեպքում փոխհատուցում տրամադրվում է շինության միայն ազդեցության ենթակա հատվածի համար, եթե շինության ոչ ազդակիր մասի հետագա օգտագործումը, շահագործումը և օտարումը օրենսդրորեն հնարավոր է: Նշված դեպքում փոխհատուցման են ենթակա նաև շինության վերանորոգման ծախսերը։

 Ինքնակամ կառույցներ (բացառությամբ բնակելի կամ փաստացի բնակեցված շինությունների)

Ինքնակամ կառույցն իրականացրած ԱԵԱ

Փոխհատուցումը կիրականացվի շենք, շինության սեփականատիրոջը տրամադրվող փոխհատուցման սկզբունքով՝ միայն ինքնակամ կառույցի օրինականացման և դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում:

 

Վերաբնակեցվող վարձակալ

Արդեն վճարված, սակայն չօգտագործված վարձավճարի դրամական փոխհատուցում:

4. Հանրային գույքի կորուստ

Համայնքային կամ պետական գույք

Համայնք, պետություն

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի, անշարժ գույքի փոխհատուցում կամ պետական, համայնքային ազդակիր կառույցների կամ այլ գույքի վերակառուցում և նրանց գործառույթների վերականգնում՝ համայնքի, պետության իրավասու մարմնի համաձայնությամբ:

5. Մշակաբույսի կորուստ

Ազդեցության ենթակա մշակաբույսեր

Բարելավումներ կատարած բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներից

Մշակաբույսի փոխհատուցում հաշվարկված շուկայական գներով՝ ակնկալվող համախառն բերքի համար:

6. Ծառերի և ստացվող բերքի կորուստ

Ազդեցության ենթակա ծառեր և ստացվող բերք

Բոլոր ԱԵՏՏ-ները՝ անկախ հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներից

 Դրամական փոխհատուցում` հաշվարկված ծառի արժեքի շուկայական գներով` հիմնված ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության վրա։

7. Ձեռնարկատիրական
գործունեության դադարեցում

 Ձեռնարկատիրական գործունեություն ազդակիր հողում

Բոլոր ԱԵԱ-ները՝ անկախ հարկային հայտարարագրի ներկայացումից

1. Ձեռնարկատիրական գործունեության (հարկային հայտարարագրերով)՝

1) մշտական ազդեցության դեպքում՝ միանվագ փոխհատուցում տարեկան զուտ եկամտի չափով,

2) ժամանակավոր ազդեցության դեպքում՝ զուտ եկամտի փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության ընդհատման մինչև 1 տարի ժամանակահատվածի համար։ Պետական գրանցման կամ լիցենզիայի վճարները նույնպես կփոխհատուցվեն, եթե այդպիսիք առկա են:

2. Ձեռնարկատիրական գործունեության (հայտարարագրի բացակայության դեպքում)`

1) մշտական ազդեցության դեպքում՝ վերականգնման օժանդակություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 1 տարվա համար:

2) ժամանակավոր ազդեցության դեպքում՝ վերականգնման օժանդակության տրամադրում, հիմնված նվազագույն աշխատավարձի չափի վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով մինչև առավելագույնը 1 տարի:

8. Աշխատանքի կորուստ

Աշխատանքի մշտական կորուստ կամ հարկադիր պարապուրդ (ոչ աշխատողի մեղքով)

Ազդակիր կազմակերպությունում կամ ԱՁ-ում աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք

1.Փոխհատուցման տրամադրում՝

1) մշտական ազդեցության դեպքում՝ վեց ամսվա միջին աշխատավարձի չափով,
2) ժամանակավոր ազդեցության դեպքում՝ մինչև վեց ամիս միջին աշխատավարձի չափով` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով:

9. Օժանդակություն խիստ ազդեցությունների դեպքում

Գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորուստ և վերաբնակեցում

Խիստ ազդեցության ենթարկված բոլոր ԱԵԱ/ԱԵՏՏ, ներառյալ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները

1.Փոխհատուցման (օժանդակության) տրամադրում՝

1) գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորստի դեպքում փոխհատուցում՝ ազդեցության ենթակա հատվածում առկա 1 տարվա բերքի չափով:
2) վերականգնման օժանդակություն՝ վերաբնակեցվող ԱԵՏՏ-ներին՝ վեց ամսվա նվազագույն աշխատավարձի չափով:

10. Վերաբնակեցման օժանդակություն

Օժանդակություն տեղափոխման նպատակով տրանսպորտային ծախսերը և ապրուստի միջոցները հոգալու համար

Վերաբնակեցվող բոլոր ԱԵՏՏ-ներ, ներառյալ վարձակալները

Դրամական օժանդակության տրամադրում՝ տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը և մեկ ամսվա կենսապահովման ծախսերը հոգալու համար։

Ազդեցության ենթակա հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵԱ-ները, որոնք ենթակա են տարաբնակեցման՝ անկախ ազդակիր գույքի նկատմամբ առկա իրավունքներից

Դրամական օժանդակության տրամադրում ՝ տրանսպորտային ծախսերը հոգալու համար:

11. Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ -ներին

 

Աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող, կանանց, տարեց կամ հաշմանդամ անձանց կողմից ղեկավարվող ԱԵՏՏ

Դրամական օժանդակության տրամադրում՝ 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով: Ծրագրի իրականացման հետ կապված աշխատատեղերի համար ընտրություն կատարելիս այս անձանց պետք է առաջնայնություն տալ։

12. Ժամանակավոր ազդեցություն

 

Ժամանակավոր ազդեցություն կրող բոլոր անձինք և տնային տնտեսությունները

Վնասների փոխհատուցում կտրամադրվի ժամանակավոր ազդեցության ենթակա դեպքերում՝ փոխարինման արժեքով, սույն ՀՕՏՇ-ով սահմանված փոխհատուցման իրավունքներին համապատասխան:

13. ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն

 

 Փոխհատուցման իրավունքներ ունեցող ԱԵԱ/ԱԵՏՏ-ներ

Ծրագրի իրականացման ընթացքում ՏԿՆ կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը, ըստ ՀՕՏՇ դրույթների:

14. Բարելավումների փոխհատուցում

Այլ բարելավումներ, որոնք ներառված չեն իրավունքների սույն աղյուսակում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ՝ շարժական գույքի

Բարելավում կատարած ԱԵԱ-ներ

Փոխհատուցման տրամադրում՝ փոխարինման արժեքի չափով:

 

 Զ.1 Իրավունքներ.

 

26. Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք և իրավունքների վերականգնման/ռեաբիլիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են.

1) Հողամասի սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ հողամասի վարձակալները, հողամասի օգտագործման իրավունքը կամ օգտագործման հնարավորությունը կորցնող կամ հողամասը փաստացի տիրապետող և օգտագործող բոլոր ԱԵԱ-ները, անկախ հողի նկատմամբ գրանցված իրավունքներից,

 2) Շենք, շինությունների սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները, շենքը և շինությունը կառուցած, փաստացի տիրապետողները և օգտագործողները, ինքնակամ կառույց իրականացրած անձինք,

3) Ծառերի, բերքի/մշակաբույսերի կամ հողին ամրակցված այլ գույքի և բարելավումների սեփականատերերը, գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները և փաստացի տիրապետողները և օգտագործողները,

 4) Ձեռնարկատիրական գործունեության, եկամտի և աշխատավարձի կորուստ կրող բոլոր ԱԵԱ-ները:

 

27. Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրվանից հետո կատարված բարելավումների համար փոխհատուցում չի տրվում, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:

Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում տրվում է միայն սույն ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերում, կապված իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ-ի իրավունքների ձևակերպման և պետական գրանցման (օրինականացման) հետ: Մյուս բոլոր դեպքերում նշված իրավունքները դադարեցվում են՝ առանց փոխհատուցման իրավունքի:

Սեփականության օտարման դիմաց տրվող փոխհատուցումից բացի` ՀՕՏՇ-ով սահմանված Ծրագրի այլ ազդեցությունների համար փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակություն ստանալու իրավունքները ևս սահմանափակվում են վերջնաժամկետով, որը յուրաքանչյուր ենթածրագրի շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրն է, որտեղ արձանագրվում են նաև իրականացված մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտության տվյալները (այսուհետ՝ Կասեցման օր):

Այն ԱԵԱ-ները, ովքեր բնակություն են հաստատում կամ նոր բարելավումներ են կատարում ազդեցության տարածքներում Կասեցման օրվանից հետո, փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակության համար իրավունքներ չեն ստանում: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել՝ խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Քանդված կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց չի կիրառվում:

 

Զ.2 Փոխհատուցում և վերականգնման օժանդակություն ստանալու իրավունքները.

 

28. Հողի, շենք, շինությունների և եկամտի կորուստ կրող ԱԵԱ-ների փոխհատուցման իրավունքները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շենք- շինությունների, բերքի/մշակաբույսերի, ծառերի և բարելավումների մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ և վերաբնակեցման լրահատկացումներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման համար փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա կամ միանվագ դրամական օժանդակություն վճարելու միջոցով: Այս իրավունքները հետևյալն են.

 

1) Հողի կորուստ

 

ա. Հողի նկատմամբ ազդեցությունը կփոխհատուցվի՝ փոխարինման արժեքով, որը գնահատվում է շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%, կամ ԱԵԱ կողմից ընդունելի՝ ազդակիր հողամասին համարժեք (եկամտաբերությամբ, տեղադրությամբ) հողով փոխարինելու միջոցով՝ համարժեք հողամասի առկայության և ՏԿՆ համաձայնության դեպքում:

 Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան, ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ, եթե դրա օտարման պահանջն ԱԵԱ-ի կողմից իրականացվել և ձեռքբերողի կողմից ընդունվել է օրենքով սահմանված կարգով: Եթե ազդեցության է ենթարկվել գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԱԵԱ-ները (սեփականատերերը, վարձակալները, հողօգտագործողները) պետք է խիստ ազդեցության համար լրացուցիչ օժանդակություն ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին:

բ. Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները ազդակիր հողամասի նկատմամբ ենթակա են ձևակերպման և պետական գրանցման (այսուհետ` օրինականացման), կարող են ձևակերպել իրենց իրավունքները, որից հետո նրանց կորուստներն ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես սեփականատերերինը։ Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները չեն կարող օրինականացվել կամ այն ԱԵԱ-ները, որոնք ազդակիր հողն օգտագործում են առանց դրա նկատմամբ գրանցված իրավունքների (չձևակերպված օգտագործող) կստանան փոխհատուցում միայն հողի վրա առկա բարելավումների համար:

գ. Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալները, օրենսդությամբ սահմանված դեպքերում և կարգով, կարող են ձեռքբերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես լիարժեք սեփականատեր կամ նրանց կարող է տրվել նոր վարձակալություն՝ համարժեք հողամասի առկայության և հողամասի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնության դեպքում: Եթե դա հնարավոր չէ, ապա վարձակալները կստանան շուկայական կամ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում՝ կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կարգով. ա) մինչև 1 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 5%-ի չափով, բ) մինչև 15 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 14%-ի չափով, գ) մինչև 25 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 20%-ի չափով, դ) 25 և ավելի տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 25%-ի չափով:

դ. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալներին կտրամադրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի և վարձատուի համաձայնությամբ կատարված անբաժանելի բարելավումների համար:

 

2) Բնակելի շենք, շինությունների կորուստ.

 

ա. Բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով` անկախ շենք, շինության նկատմամբ ԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց մաշվածության (ամորտիզացիոն) մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների՝ անկախ ազդեցության ենթակա գույքի գրանցման կամ հաշվառման հանգամանքից: Մասնակի ազդեցություն կրելու դեպքում կամ եթե սեփականատերը չի ցանկանում օտարել շինությունն ամբողջությամբ, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթակա մասը և այդ մասի՝ շահագործման համար պիտանիության նախկին վիճակին բերելու լիարժեք վերականգնումը, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

բ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի նաև վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու օժանդակություն՝ ՀՕՏՇ-ով սահմանված կարգով:

 

3) Ոչ բնակելի շենք, շինությունների կորուստ.

 

ա. Ոչ բնակելի շենք, շինությունների (բացառությամբ ինքնակամ կառույցների) համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով

բ. Ինքնակամ կառույցները ( բացառությամբ բնակության նպատակով կառուցված շենք, շինությունների) ենթակա կլինեն լիարժեք փոխհատուցման միայն դրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինականացնելուց հետո: Այդ դեպքում օրինականացրած ինքնակամ կառույցի սեփականատիրոջը կտրամադրվի փոխհատուցում՝ փոխարինման արժեքով գումարած 15%: Եթե ինքնակամ կառույցը չի օրինականացվում միչև ազդակիր հողամասի օտարումը՝ օտարման պայմանագրի կնքումը կամ դատական ակտի կայացումը, ապա նշված կառույցի համար փոխհատուցում չի տրամադրվում: Նշվածը չի զրկում ԱԵԱ-ներին սույն ՀՕՏՇ դրույթների համաձայն ցանկացած այլ կորստի կամ ազդեցության դիմաց փոխհատուցում կամ օժանդակություն ստանալու իրավունքից: Ինքնակամ կառույցների օրինականացնելու համար առաջացող բոլոր ծախսերը, ներառյալ բոլոր պետական և տեղական տուրքերն ու վճարները կրում է ԱԵԱ-ն:

գ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար:

 

4) Հանրային գույքի կորուստ.

 

Հանրային գույքի՝ համայնքային և պետական կառույցները և հանրային ծառայություններն ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները։

 

5) Բերքի/մշակաբույսի կորուստ.

 

Բերքի/մշակաբույսի կորստի համար կտրամադրվի մեկ տարվա բերքի, մշակաբույսի շուկայական համախառն արժեքին համապատասխան փոխհատուցում այն ԱԵԱ-ներին (սեփականատեր, վարձակալ, փաստացի հողօգտագործող), ում փաստացի գործողությունների՝ հողի օգտագործման կամ մշակման արդյունքում ստացվել է փոխհատուցվող բերքը/մշակաբույսը: Ծառերից ստացված բերքը ներառված է ծառերի և դրանցից ստացվող բերքի փոխհատուցումներում և սույն բաժնի դրույթները չեն կիրառվում նշված ազդեցության նկատմամբ:

 

6) Ծառերի և ստացվող բերքի կորուստ

.

Ծառերի և ստացվող բերքի համար հողի սեփականատերերին, վարձակալներին և փաստացի օգտագործողներին պետք է տրվի փոխհատուցում շուկայական արժեքին համապատասխան՝ հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության ցուցանիշների վրա, հետևյալ կարգով.

ա. Համայնքային կամ պետական հողերի սեփականատերերը կստանան ծառերի համար ամբողջական փոխհատուցումը, եթե ծառի համար փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում վարձակալին, համաձայն սույն կետի բ) ենթակետի, կամ ծառատնկումը չի իրականացվել հողամասը փաստացի օգտագործողի կողմից, ինչպես սահմանված է սույն կետի գ) ենթակետով,

բ. Եթե հողամասը ծանրաբեռնված է վարձակալությամբ, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրվի վարձակալին, եթե ծառերը տնկվել են վարձակալի կողմից՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ,

գ. Եթե համայնքային կամ պետական հողերը փաստացի, առանց իրավաբանական ձևակերպման, օգտագործվում են սեփականություն կամ գույքային իրավունք չունեցող անձի կողմից, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրամադրվի հողամասը փաստացի օգտագործողին՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ,

դ. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի փաստացի օգտագործողները կփոխհատուցվեն միայն ծառերից ստացվող մեկ տարվա բերքի արժեքի չափով:

 

7) Ձեռնարկատիրական գործունեության դադարեցում.

 

Ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման դեպքում տրամադրվում է փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա հետևյալ կարգով՝

 ա. Ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում կտրամադրվի փոխհատուցում մեկ տարվա եկամտի չափով՝ հարկերի մասին հայտարարագրի հիման վրա:

 բ. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում՝ կտրամադրվի փոխհատուցում ամսական եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով:

 գ. Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:

 դ. Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում, ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման համար փոխհատուցումը կիրականացվի վերոնշյալ սկզբունքով` ամսական նվազագույն աշխատավարձի չափով:

ե. Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:

 

 8) Աշխատանքի կորուստ.

 

 Ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատող ԱԵԱ-ների աշխատանքի մշտական կորստի դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում՝

ա. 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման հետևանքով: Վերոհիշյալ փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն աշխատողներին, որոնք Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցումը անընդմեջ աշխատում են տվյալ կազմակերպությունում կամ ԱՁ-ում:

բ. Աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի նույն հիմունքներով՝ աշխատանքի հարկադրված դադարեցման (պարապուրդի) ամիսների համար:

 

 9) Օժանդակություն խիստ ազդեցության դեպքում.

 

 ա.Ծրագրի խիստ ազդեցության համար դրամական օժանդակություն տրամադրվում է ազդեցության ենթակա այն ԱԵՏՏ-ներին (ներառյալ՝ վարձակալներին և հողի փաստացի օգտագործողներ հանդիսացող ԱԵՏՏ-ներին), որոնց պատկանող կամ որոնց կողմից մշակվող գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն ազդակիր է և տվյալ հողամասի օգտագործման արդյունքում տվյալ ԱԵՏՏ-ները ստանում են օգուտներ՝ պտուղների, բերքի, մշակաբույսի տեսքով:

Վերոհիշյալ օժանդակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում հողերի փաստացի գործառնական նշանակությունը, անկախ անշարժ գույքի կադաստրային տվյալներում, իրավունքի վկայականներում և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերում հողամասի համար սահմանված նշանակությունից: Այն դեպքում, երբ 10 և ավելի տոկոսով ազդեցության ենթակա հողամասը թեև չի հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողամաս, սակայն փաստացի օգտագործվում (մշակվում) է որպես գյուղատնտեսական, և որի վրա փաստացի առկա է բերք/մշակաբույս, ապա վերջինս ենթակա է փոխհատուցման՝ վերոհիշյալ սկզբունքների համաձայն` առանց օրինականացման պահանջի ապահովման:

 բ. Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները (ներառյալ՝ վերաբնակեցվող վարձակալները) կստանան վերականգնման օժանդակություն խիստ ազդեցության համար ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով:

 

10) Վերաբնակեցման օժանդակություն.

 

ա. Տեղափոխման և ապրուստի միջոցը հոգալու ծախսեր. Այն ԱԵՏՏ-ները, որոնք ենթակա են վերաբնակեցման ազդակիր բնակության վայրից (ներառյալ՝ վարձակալները), պետք է ստանան մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար վերաբնակեցման օժանդակություն՝ ամսական նվազագույն աշխատավարձին համարժեք չափով, ինչպես նաև դրամական օժանդակություն՝ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Այն ԱԵՏՏ-ները, որոնք առնվազն երեք ամիս Կասեցման օրվանից առաջ փաստացի չեն բնակվել ազդակիր տանը կամ բնակելի շինությունում, ենթակա չեն վերաբնակեցման օժանդակության տրամադրման:

բ. Շարժական գույքի տեղափոխման ծախսեր. Ազդակիր հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵՏՏ-ներին, անկախ ազդակիր հողի կամ շինության նկատմամբ առկա իրավունքներից, կտրամադրվի դրամական օժանդակություն՝ տեղափոխման ենթակա շարժական գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար:

 

11) Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին.

 

Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի վերականգնման օժանդակություն ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն: Սոցիալապես խոցելի անձինք են՝

ա. այն տնային տնտեսությունները, որոնք հաշվառված են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

բ. միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

գ. տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

դ. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

 

12) Ժամանակավոր ազդեցություններ.

 

Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին կտրամադրվի վնասների փոխհատուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` սույն ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով սահմանված փոխհատուցման իրավունքներին համապատասխան: Ժամանակավոր ազդեցություն կրող անձինք և տնային տնտեսություններին տրամադրվող փոխհատուցումը չի ներառի ՀՕՏՇ-ով սահմանված վերականգնման օժանդակությունները:

 

13) ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն.

 

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը, համաձայն սույն ՀՕՏՇ պահանջների: Չնախատեսված ազդեցությունների դեպքում կկիրառվեն բոլոր ընթացակարգերը, որոնք սահմանված են սույն ՀՕՏՇ-ում (սոցիալական ազդեցությունների գնահատում և այլ անհրաժեշտ հետազոտություններ և իրավական ընթացակարգեր, ներառյալ թարմացված ՀՕՏԾ-ի կամ ՀՕՏԾ Լրացման պատրաստումը, եթե անհրաժեշտ է):

 

14) Բարելավումների փոխհատուցում.

 

Այն բարելավումները, որոնք ներառված չեն Իրավունքների սխեմայում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ՝ շարժական գույքի), կփոխհատուցվեն փոխարինման արժեքի չափով:

 

Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը

 

29. Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման Հայաստանի ազգային ստանդարտով, ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) և սույն ՀՕՏՇ-ի պահանջների համաձայն, որից ելնելով տարբեր ազդեցությունների՝ միավորի դիմաց փոխհատուցման արժեքի գնահատման ԱԶԲ և ՀՀ կառավարության համար փոխհամաձայնեցված մեթոդաբանությունը հետևյալն է`

1) Հողամասը պետք է գնահատվի փոխարինման արժեքով, այսինքն՝ շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) գումարած 15 տոկոս։

2) Շենքերը և շինությունները պետք է գնահատվեն փոխարինման արժեքով՝ շինության տեսակի, շինանյութերի արժեքի, շինարարության տեսակի, աշխատուժի, տրանսպորտի և այլ շինարարական ծախսերի հիման վրա։ Մաշվածության (ամորտիզացիոն) մասհանումներ կամ գործարքի դիմաց ծախսերը չեն կիրառվում և չեն նվազեցվում:

3) Մեկ տարվա մշակաբույսից ստացվող բերքի փոխհատուցման արժեքը պետք է գնահատվի գյուղատնտեսական ապրանքների նախորդ 3 տարիների միջին գների և միջին բերքատվության ցուցանիշների վրա:

Այն դեպքում, երբ ԱԵԱ-ին վճարման ենթակա է ավելի քան մեկ տարվա փոխհատուցում, առաջին տարուց հետո բերքի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի շուկայական համախառն արժեքին համապատասխան:

4) Ծառերը (թփերը) պետք է գնահատվեն տարբեր մեթոդաբանությամբ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք կորցրած ծառը (թուփը) ոչ պտղատու ծառ (թուփ) է, թե` պտղատու:

ա) Ոչ պտղատու՝ փայտանյութ տվող և դեկորատիվ ծառերը (թփերը)` պետք է գնահատվեն ըստ հետևյալ խմբերի. ա) մանր ծառեր, բ) միջին ծառեր և գ) խոշոր ծառեր, հիմք ընդունելով ծառատեսակը (թփատեսակը) և գնահատման հետևյալ չափման միավորները` փայտանյութի (վառելափայտի կամ շինափայտի) ծավալը, ծառի (թփի) բարձրությունը, ինչպես նաև տվյալ ծառատեսակի (թփատեսակի) համար կիրառելի այլ չափման միավորներ, որոնք կսահմանվեն ՀՕՏԾ-ով:

բ) Պտղատու ծառերը (թփերը, խաղողը) պետք է գնահատվեն այգետնկման տարիքի հիման վրա: Պտղատու ծառերի (թփերի) դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի ներդրված արժեքի հիման վրա, և այնքան, որքան կազմում է տվյալ ծառատեսակի (թփատեսակի) մեկ տարվա բերքի փոխհատուցման շուկայական արժեքը` բազմապատկած տվյալ ծառի (թփի) այգետնկման օրվանից հաշված տարիների քանակով, սակայն ոչ ավելի քան այն տարիների քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ ծառատեսակին (թփատեսակին) արդյունաբերական բերքատվության տարիքի հասնելու համար:

30. Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը պետք է գնահատվեն որակավորված անկախ գնահատողի կողմից` ԱԶԲ-ի կողմից ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության հիման վրա: Որակավորված անկախ գնահատողը գույքի բոլոր տեսակների համար կազմում է գնահատման և հաշվարկման հաշվետվություններ, որտեղ անկախ գնահատվող գույքի տեսակից, պետք է նշվեն բոլոր ելակետային տվյալների ստացման աղբյուրները և գնահատման ժամանակահատվածը:

 

Զ.4 Սեփականության օտարման պայմանները

 

31. Սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված որոշակի ընթացակարգերի համաձայն։ Մասնավորապես, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել` ա) պայմանագրի համաձայն, բ) փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելով և գ) դատական կարգով:

32. Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը, որոնք սակայն չպետք է հակասեն սույն ՀՕՏՇ դրույթներին կամ ԱԵԱ-ների նկատմամբ լինեն պակաս բարենպաստ, քան Ծրագրի ներքո նրանց տրված իրավունքերը: Օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողները: Ծրագրի ներքո առավելությունը պետք է տրվի օտարման նշված եղանակին և ՏԿՆ պետք է իր լավագույն ջանքերը գործադրի հաջող բանակցություններ իրականացնելու միջոցով սեփականությունը օտարելու համար։

33. Բանակցությունների ձախողման և ԱԵԱ-ների անհամաձայնություն դեպքում, եթե լրացել է պայմանագրի կնքման համար նախատեսված 3-ամսյա ժամկետը, ձեռքբերողը, Օրենքով սահմանված ժամկետներում, սեփականության օտարման դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարը հանձնում է դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին։ ԱԵԱ-ներն իրավունք ունեն ստանալ փոխհատուցումը 7-օրյա ժամկետում: Տվյալ դեպքում, (ինչպես նաև մինչև դատարանի կողմից վճռի կայացումը փոխհատուցման գումարը դեպոզիտից ստանալու դեպքում) սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված:

34. Եթե ԱԵԱ-ները օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտից չեն ստանում փոխհատուցման գումարը, ապա ձեռքբերողը մեկամսյա ժամկետում դիմում է դատարան՝ սեփականության հարկադիր օտարման պահանջով:

35. Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Ծրագրի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԱԵԱ և ձեռքբերողի և ՏԿՆ միջև բանակցությունները ձախողվում են, և ենթածրագրի իրագործելու համար չկա մատչելի այլընտրանքային հող: Ձեռքբերողը չպետք է զբաղեցնի օտարվող հողամասերը մինչև՝ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով սահմանված կարգով չգրանցվի ձեռքբերողի սեփականության իրավունքը կամ օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական ակտը չմտնի օրինական ուժի մեջ և օտարվող սեփականությունը չհանձնվի ձեռքբերողին:

36. Օտարման հետ կապված ծախսերի հատուցումը.

Սեփականությունն օտարելու գործընթացում առաջացած ծախսերը կատարվում են հողը և այլ անշարժ գույքը ձեռքբերողի հաշվին:

Օտարման գործընթացի ընթացքում առաջացող ծախսերը սահմանվում են սույն ենթածրագրի համար նախապատրաստվող ՀՕՏԾ-ում:

Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ազդակիր հողի և այլ անշարժ գույքի ձեռքբերողը:

 

Զ.5 Օրինականացման պայմանները․

 

37. Օտարվող սեփականության իրավատեր հանդիսացող բոլոր ԱԵԱ-ները (անձ, ով ունի օտարվող սեփականության նկատմամբ իր իրավունքը հավաստող փաստաթղթեր, սակայն դեռևս չի գրանցել իր սեփականության իրավունքը) պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցեն իրենց սեփականության և այլ գույքային իրավունքները, որը կերաշխավորի սեփականության օտարման կապակցությամբ տրվող փոխհատուցումների ավելի բարձր մակարդակ։

38. Այն ԱԵԱ-ները, որոնք օտարվող սեփականության նկատմամբ ունեն օրենքով ճանաչվող իրավունքներ, սակայն չեն ապահովել դրանց պատշաճ ձևակերպումը և պետական գրանցումը, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն մինչև օտարման պայմանագրի կնքումը կամ դատական ակտի կայացումը, օրինականացման գործընթացի արդյունքում, ձեռք բերել ազդակիր գույքի նկատմամբ իրավունքներ և ստանալ փոխհատուցում` ձեռքբերված իրավունքներին (նոր ձևակերպված և պետական գրանցում ստացած) համապատասխան:

39. ԱԵԱ-ներն իրենց նախաձեռնությամբ և հայեցողությամբ պետք է սկսեն իրավունքների ձևակերպման կամ պետական գրանցման համապատասխան գործընթաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՏԿՆ-ն կապահովի նշված ԱԵԱ-ների պատշաճ իրազեկումը և իր իրավասության շրջանակներում կաջակցի այն ԱԵԱ-ներին, որոնք կնախաձեռնեն օրինականացման գործընթաց:

40. Օրինականացման գործընթացի պայմանները և ժամկետները՝ ըստ օտարվող սեփականության նկատմամբ ԱԵԱ-ների իրավունքների (սեփականության օրինական տիրապետողները, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության փաստացի տիրապետողները, օգտագործողները, սեփական հողամասում ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ները և այլն), ՏԿՆ օժանդակության ձևերն ու կարգը կսահմանվեն սույն ենթածրագրի ՀՕՏԾ-ում՝ օրինականացման պլան կազմելու և ընդունելու միջոցով:

41. Օտարվող սեփականության նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք չունեցող կամ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով ճանաչվող իրավունքները իրենց հայեցողությամբ չձևակերպած և չգրանցած ԱԵԱ-ները՝ համապատասխան ազդեցությունների համար փոխհատուցումը ստանում են և սույն ՀՕՏՇ-ով նախատեսված փոխհատուցման իրավունքներից օգտվում են որպես իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ-ներ:

 

Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

42. Կանայք կարևոր դեր են խաղում ծրագրի ազդակիր տարածքներում և ներգրավվում են գյուղատնտեսական և շուկայավարման եկամտաստեղծ գործողությունների լայն շրջանակում: Ծրագրի շրջանակներում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կանանց կողմից իրենց գործողություններին առնչվող փոխհատուցման ապահովմանը և հետևել, որպեսզի այն կանայք, ովքեր ընտանիքը փաստացի ղեկավարողն են, հստակորեն ներառված լինեն այն շահառուների ցանկում, որոնց համար վարկի շրջանակներում փոխհատուցում և վերականգնում է նախատեսվում: Վերը նշվածն ապահովելու համար պետք է հաշվի առնել հետևյալ գործողությունները.

1) Կանանց ներգրավել ազդեցությունների վերաբերյալ տվյալների հավաքման գործընթացում:

2) ԱԵՏՏ-ների/ԱԵԱ վրա ազդեցությունների գնահատում, որը պարունակում է ընտանիքների և մարդկանց ընդհանուր քանակն ըստ սեռի՝ հստակ նշելով, թե քանի կին կարող է ազդեցության ենթարկվել ծրագրի արդյունքում, ինչպես նաև նկարագրել ծրագրից առաջ ունեցած նրանց կենսապայմանները:

3) Փոխհատուցման իրավունքները սահմանելու, դրանց շուրջ բանակցելու և ՀՕՏԾ-ն իրականացնելու համար խորհրդատվական գործընթացներում կանայք պետք է հիմնական մասնակիցներ լինեն:

4) ՀՕՏԾ-ի մոնիտորինգի և գնահատման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց և այլ խոցելի խմբերի վրա տարաբնակեցման հետևանքներին:

 

Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

 

43. ԱԶԲ-ի քաղաքականության համաձայն՝ ԱԵԱ-ին պետք է լիարժեք խորհրդատվություն տրամադրել և հնարավորություն ընձեռել մասնակցելու հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը: Նրանց նաև պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրել պլանավորման գործընթացի արդյունքների, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: Ծրագրի իրականացման կազմակերպությունը (ԾԻԿ) հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացնի հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավ։ Բացի այդ, ԾԻԿ-ը պետք է կազմակերպի նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ԱԵԱ մասնակցությունը ՎՉՀ-ին, ՏԾ-ի ամբողջական բացահայտումը և ԱԵԱ իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ ապահովելու նպատակով:

44. Սկզբնական ՀՕՏՇ-ն թարգմանվել է հայերեն, հրապարակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում և բաշխվել ազդակիր համայնքներում: Թարմացված ՀՕՏՇ նախագիծը թարգմանվել է հայերեն: Հայերեն տարբերակը կթարմացվի և կվերջնականացվի ԱԶԲ-ի և կառավարության վերանայումից հետո և կհրապարակվի ՏԿՆ կայքում` ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո: ԱԶԲ Խորհրդի կողմից հավանության արժանանալուց և ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց անմիջապես հետո սույն թարմացված ՀՕՏՇ-ն կտեղադրվի նաև ԱԶԲ-ի կայքում: Հետագա փուլերի համար վերանայված ՀՕՏՇ-ն (եթե դրա անհրաժեշտությունը կա) կհրապարակվի նախքան ԱԶԲ ղեկավարության կողմից յուրաքանչյուր ՊՖՀ-ի դիտարկումը:

45. ՀՕՏ Ծրագրի տարբեր փուլերում (պլանավորում, իրականացում և մոնիտորին) պետք է իրականացնել հետևյալ գործողությունները՝ բաժանել հասարակության իրազեկման հայերեն բրոշյուրներ և գրքույկներ, ՀՕՏԾ-ի հայերեն տարբերակները տրամադրել մարզպետարաններին և համայնքապետարաններին և ՀՕՏԾ-երը տեղադրել ԱԶԲ-ի կայքում:

46. Համայնքային իշխանությունները պետք է իրազեկվեն Ծրագրի մասին, և նրանցից աջակցություն պետք է խնդրել մարդահամարի, ազդեցության ենթակա գույքի հաշվառման, գույքագրման և մանրամասն չափագրման հետազոտության իրականացման հարցում: Բացի այդ, նախքան ՀՕՏԾ-ն ավարտին հասցնելը և այն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ներկայացնելը ԱԵԱ-ները պետք է մանրամասնորեն իրազեկվեն ԱԵԱ ցուցակագրման մարդահամարի, ազդեցության ենթակա գույքի հաշվառման, գույքագրման և ՎՉՀ-ի արդյունքների մասին, և համապատասխանաբար պետք է հաշվի առնվեն նրանց նախապատվությունները փոխհատուցման և տարաբնակեցման համար տրամադրվող այլ աջակցության առումով: ԱԵԱ և այլ շահառուների ակտիվ մասնակցությունն ապահովող գործընթացներն ու մեխանիզմները պետք է մանրամասն ներկայացվեն ՀՕՏԾ-երում, ներառյալ ժամկետը, մասնակիցների ցուցակը և խորհրդատվական հանդիպումների արձանագրությունները:

 

Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

47. Ծրագրի Ծրագիր 3-ը, որը բաժանված է երկու հատվածների (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի) կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության և համապատասխանաբար Ասիական Զարգացման Բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից:

Սույն ՀՕՏՇ-ում նկարագրված փոխհատուցման/վերականգնողական ծրագիրը ներառում է հստակ գործընթացներ, դինամիկա և տարբեր դերակատարներ։ ԾԻԿ կգործի որպես ԻԳ, իսկ ՏԿՆ-ն` որպես Գործադիր մարմին (ԳՄ): ԾԻԿ-ը հիմնադրված է ՏԿՆ կազմում և այն խորհրդատուների աջակցությամբ յուրաքանչյուր ծրագրի համար կմշակի և կիրականացնի ՀՕՏԾ՝ ՀՕՏՇ-ում որդեգրված քաղաքականության և ընթացակարգերին համապատասխան։ Մի շարք այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ աջակցող դեր կկատարեն ՀՕՏ գործընթացներում։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ապահովում է անշարժ գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների, իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և իրավունքների պետական գրանցումը:

 Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես ներգրավված կլինեն այս գործընթացներում: Նշված կառույցների դերը մանրամասն ներկայացված է ստորև։ Ծրագրի կազմակերպչական կառուցվածքը ներկայացված է Պատկեր 1-ում:

 

Թ 1. ԳՄ/ԻԳ

 

48. ՏԿՆ-ն ունի ընդհանուր պատասխանատվություն Ծրագրի իրականացման համար։ Դա ներառում է բոլոր ՀՕՏ աշխատանքների նախապատրաստումը, իրականացումն ու ֆինանսավորումը, ինչպես նաև տարբեր կառույցների գործողությունների համակարգումը։ ՀՀ կառավարության որոշման համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում հողերի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմին, որի լիազորությունները սահմանված են Օրենքով:

ՏԿՆ-ն իր որոշ գործառույթները կիրականացնի ԾԻԿ միջոցով:

49. ՀՀ կառավարության որոշմամբ ԾԻԿ-ը նշանակված է որպես հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա հողամասերի ձեռքբերող և պատասխանատու է ՀՕՏ բոլոր առաջադրանքների պլանավորման և իրականացման, ինչպես նաև օրենքով ձեռքբերողին վերապահված բոլոր գործառույթների համար։

ԾԻԿ-ն ունի սոցիալական և տարաբնակեցման հարցերով համապատասխան աշխատակազմ/թիմ (այսուհետ` ՍՏՀԱ), որը կապահովի ՀՕՏ աշխատանքների պլանավորման և իրականացման ընդհանուր կառավարումը։

50. ԾԻԿ-ը պարտավոր է. 1) ուղղորդել պետական կադաստրի և տեղական ինքնակառավարման մարմինների ՀՕՏ աշխատանքները, 2) պետական մարմիններից ձեռք բերել կադաստրային քարտեզներ և հողի, գույքի և այլ ազդեցությունների մասին տվյալներ, 3) աջակցել խորհրդատուներին քարտեզագրման, ուսումնասիրության և գույքի իրավական կարգավիճակի, սեփականության և այլ իրավունքների ստուգման գործում, 4) ՀՕՏԾ-ն ներկայացնել ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի հաստատմանը, 5) հրապարակել երկու ենթահատվածների ՀՕՏԾ-ները և տեղեկատվական բրոշյուրները, 6) պլանավորել և կառավարել ՀՕՏԾ-ի իրականացումը և փոխհատուցման տրամադրման գործընթացը, 7) աջակցություն ցուցաբերել բողոքների լուծման գործընթացում, 8) ապահովել պատշաճ ներքին մոնիտորինգ և դրա արդյունքների հրապարակումը, 9) հարկադիր օտարման դեպքերի նախաձեռնումը, 10) ԱԵԱ-ների տվյալների բազայի պահպանումը, 11) ԾԻԿ-ը նաև պետք է հավաքագրի և ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապահովելու համար ՀՕՏ-ի բյուջեների արագ տեղաբաշխումը, ինչպես նաև ՀՕՏ-ի հետ առնչվող բոլոր գործողությունների համակարգումը:

51. ԾԻԿ-ի սոցիալական և տարաբնակեցման հարցերով աշխատակազմը (ՍՏՀԱ) կհամակարգի նաև ՀՕՏԾ իրականացումը: ԾԻԿ-ը կնախաձեռնի Իրականացնող Խորհրդատուի (ԻԽ) վարձումը՝ ՀՕՏ իրականացման գործողությունները կատարելու և օտարման գործընթացն իրականացնելու համար: ԻԽ-ն կվարձվի և կմոբիլիզացվի անմիջապես՝ ՀՀ կառավարության կողմից ՀՕՏԾ-ի հաստատումից և ՀՕՏ ֆինանսավորման տրամադրումից հետո: ԻԽ-ի հիմնական առաջադրանքները չսահմանափակվելով սակայն շարադրվածով հետևյալն են՝ 1) աջակցել ԾԻԿ-ին ձեռնարկել հանրային տեղեկատվական արշավներ՝ ազդեցության ենթակա համայնքներին տեղեկացնելու համար տարաբնակեցման քաղաքականության և իրավունքների փաթեթի մասին, 2) որպես կապող օղակ հանդես գալ ԾԻԿ-ի և ԱԵԱ-ների միջև՝ կանոնավոր հանդիպումների միջոցով, այդ թվում բողոքների լուծման խմբի միջոցով, 3) աջակցել ԱԵԱ-ներին իրենց բողոքների լուծման հարցում՝ ՀՕՏԾ-ում սահմանված բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, և աջակցել ԱԵԱ-ներին ՝ բողոքներին պատշաճ լուծում տալու համար, 4) անհրաժեշտության դեպքում վերանայել ԱԵԱ-ների կողմից ուղարկված պայմանագրերի նախագծերի դիտողությունները և պատասխանել դրանց, 5) իրականացնել օտարման գործընթացը՝ կազմակերպել պայմանագրերի ստորագրումը և իրավունքների պետական գրանցումը, 6) աջակցել ԱԵԱ-ներին բանկային հաշվեհամարներ բացելու հարցում, 7) ապահովել խորհրդատվություն և աջակցել օրինականացման ենթակա ԱԵԱ-ներին՝ օրինականացման գործընթացում, 8) աջակցել ԱԵԱ-ներին ծրագրի ներքո սեփականության օտարման համար փոխհատուցում ստանալու հարցերում, 9) աջակցել ԱԵԱ-ներին՝ համոզվելու համար, որ իրենց փոխհատուցումը համապատասխանում է իրենց իրավունքներին: Տարաձայնության դեպքում ԻԽ-ը կօժանդակի ԱԵԱ-ներին հետամուտ լինել իրենց իրավունքներին՝ բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, 10) աջակցել ԱԵԱ-ներին՝ վերաբնակեցման և իրենց բիզնեսի տեղափոխման սահուն կազմակերպման հարցում, 11) աջակցել ԱԵԱ-ներին՝ շինարարության ընթացքում կապալառուի մոտ աշխատանքի տեղավորման հարցում՝ հիմնվելով իրենց կարողությունների և կապալառուի պահանջների վրա և այլ անհրաժեշտ առաջադրանքներ:

52. Ծրագրի վերահսկման և կարևորագույն որոշումների կայացման նպատակով (այդ թվում` ԱԵԱ բողոքարկման բացառիկ դեպքերի քննարկման և ՀՕՏ հարցերով որոշումների կայացման նպատակով) ձևավորված է Ծրագրի կառավարման խորհուրդ (ԾԿԽ), որը բաղկացած է շահագրգիռ նախարարությունների և այլ մարմինների ներկայացուցիչներից և ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից:

 

Թ 2. Տեղական ինքնակառավարման մարմիններ

 

53. Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով իրենց իրավասության սահմաններում օժտված են համայնքի վարչական սահմաններում հողային հարաբերություններ կարգավորելու, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու իրավասությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինները կաջակցեն ազդեցության սոցիալական հետազոտությունների, ԱԵԱ-ների հետ հանրային լսումների, բողոքների լուծման, ԱԵԱ խորհրդատվության մատուցման, ԱԵԱ իրավունքների օրինականացման, իրազեկման և փոխհատուցումների տրամադրման հարցում:

 

Թ 3. Այլ կառույցներ և հաստատություններ

 

54. Մի շարք այլ մարմիններ նույնպես կմասնակցեն ՀՕՏ աշխատանքների նախապատրաստմանն ու իրականացմանը`

1) ՀՀ ֆինանսների նախարարություն. ՀՕՏԾ-երի վերջնական պաշտոնական հաստատումից հետո ՀՕՏԾ-երի իրականացման համար նախատեսված բյուջեները ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրամադրի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկատվություն է տրամադրում ազդակիր հողամասի և այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, հողամասի գնահատված կադաստրային արժեքի մասին, ինչպես նաև ապահովում է օտարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլ գործառույթներ, որոնք սահմանված են օրենքով

3) Դատարաններ. Եթե հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը չի օտարվում օրենքով և ՀՕՏՇ-ի պահանջներին համապատասխան, ապա ԾԻԿ-ը պարտավոր է սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում վիճահարույց դեպքերը կլուծվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով:

 

Թ 4. Խորհրդատուներ.

 

55. ՀՕՏ-ի գործառույթների իրականացմանը կներգրավվեն տարբեր խորհրդատուներ՝

1) ԾՆՏԱ խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն բոլոր դաշտային հետազոտությունները և կնախապատրաստեն անհրաժեշտ ՀՕՏԾ-երը:

2) Մանրամասն նախագծման խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն նույն գործողությունները, կպատրաստեն ՀՕՏԾ-ները հաջորդ տրանշերի համար:

3) Սոցիալական երաշխիքների գծով Խորհրդատուներ. ԾԻԿ-ը ներգրավվել է միջազգային և ազգային խորհրդատուներ` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Թալին-Լանջիկ) և ԵՆԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Լանջիկ-Գյումրի) ՀՕՏԾ-ների պատրաստման համար, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման մոնիթորինգի համար:

4) Արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմին (ԱՄԳ). Այս գործակալությունը իրականացնելու է արտաքին մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման գնահատում: ԱՄԳ-ն ՏԿՆ-ին, ԾԻԿ-ին, ԱԶԲ-ին և ԵՆԲ-ին ներկայացնելու է ՀՕՏ իրականացման համապատասխանության հաշվետվություն, որոնք ենթակա են դիտարկման և ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի կողմից հաստատման:

5) ՀՕՏԾ իրականացման խորհրդատուներ. ԾԻԿ-ը կներգրավի փորձառու մասնագետների թիմ` ՀՕՏԾ իրականացման ամբողջ գործընթացը պլանավորելու և իրականացնելու նպատակով: ՀՕՏԾ իրականացման խորհրդատուի անձնակազմը բաղկացած կլինի իրավաբաններից, փաստաբաններից, սոցիալական զարգացման/վերաբնակեցման մասնագետներից, ՀՕՏԾ բազայի/տվյալների կառավարման մասնագետից և այլ մասնագետներից, որոնք անհրաժեշտ կլինեն ՀՕՏՇ-ն լիարժեք իրականացնելու համար:

 

Թ 5. ԱԶԲ, ԵՆԲ

 

 ԱԶԲ.

56. Ծրագրի պարբերական վերահսկում իրականացնելուց բացի՝ ԱԶԲ-ն հաստատում է ՀՕՏՇ-ն և իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի համար ՀՕՏԾ-ն, հաստատում է ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունները, որի արդյունքներից ելնելով նաև է շինարարական պայմանագրերի շնորհումը, ինչպես նաև տալիս է շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվությունը:

 

 ԵՆԲ.

57. ԵՆԲ-ն համաձայնություն է տվել սույն ՀՕՏՇ պայմանների և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հիման վրա՝ իրականացնելու իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի հողերի օտարումը և տարաբնակեցումը: ԵՆԲ-ն ապահովում է Ծրագրի տվյալ ենթահատվածի ՀՕՏԾ-ի հաստատումը՝ ԱԶԲ խորհրդատվությամբ, ՀՕՏԾ իրականացման պարբերական վերահսկումից բացի՝ ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունների հաստատումը, ինչպես նաև ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունների արդյունքներով շինարարական պայմանագրերի շնորհումը և շինարարական աշխատանքների մեկնարկը:

 

Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները

 

Ներմուծեք նկարագրությունը_7412

 

Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

58. Շրագրի շրջանակներում պետք է ներդրվի և առկա լինի բողոքների լուծման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ-ներին բողոքարկել հողամասերի կամ այլ գույքի օտարումից բխող ցանկացած որոշում, գործելակերպ կամ գործողություն, որը կարող է ազդել ԱԵԱ-ների վրա: Հիմնական նպատակն է փոխադարձ համաձայնությամբ լուծել տարաբնակեցմանը առնչվող ցանկացած բողոք՝ ԱԵԱ-ների հետ խորհրդատվության միջոցով, սեփականատիրոջ կողմից կամավոր, փոխադարձ համաձայնությամբ կնքվող պայմանագրի հիման վրա սեփականության օտարումը իրականացնելու , ինչպես նաև ՀՕՏԾ իրականացմանը սահուն ընթացք ապահովելու համար: Մեկ այլ կարևոր նպատակ է համարվում տեղական մակարդակում ժողովրդավարացնել զարգացման գործընթացը և ազդեցության ենթակա անձանց համար ապահովել օտարման գործընթացի հասանելիությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

59. Ի սկզբանե, բողոքների լուծման մեխանիզմը կսկսի գործել, երբ ԱԵԱ-ները գրավոր ներկայացնեն իրենց բողոքները ԾԻԿ-ին՝ հողի, շինությունների և ձեռնարկատիրական գործունեության նկարագրության արձանագրությունների ստորագրման գործընթացի ընթացքում: ԾԻԿ-ն առանձին-առանձին դիտարկելու է այդ բողոքները անմիջական շփման, ուղղակի հաղորդակցության և հեռախոսազանգերի միջոցով` իրականացնելով տեխնիկական ստուգում և հետազոտություն: Բողոքի հիմնավոր լինելու դեպքում փոխհատուցման արժեքները կամ ազդեցությունները կթարմացվեն կամ կվերանայվեն: ԱԵԱ-ներն իրավունք ունեն նաև նշված համակարգով բողոքները ներկայացնել՝ սեփականության օտարման և իրենց փոխհատուցման վերաբերյալ պայմանագրի/համաձայնագրի նախագիծը ստանալուց հետո: ԱԵԱ-ները սեփականության օտարման պայմանագրի ստորագրմանը նախորդող ցանկացած փուլում իրավունք ունեն գրավոր ներկայացնել իրենց բողոքներն անմիջականորեն ԾԻԿ-ին և ՏԿՆ-ին:

60. Բողոքների դիտարկման այս տարբերակից բացի ԾԻԿ-ը, ՀՕՏԾ իրականացման ընթացքում և դրանից հետո առկա բողոքները քննելու և լուծելու նպատակով, ձևավորելու է բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմ: Բողոքների լուծման մեխանիզմում ընդգրկվելու են մի քանի շահագրգիռ կողմեր, որոնք են՝ ԾԻԿ-ը, Բողոքների քննարկման խումբը (ԲՔԽ) և պետական լիազոր մարմինը (ՏԿՆ-ն): Բողոքների լուծման մեխանիզմը պետք է երաշխավորի ազդեցության ենթակա անձանց համար տեղեկատվության, խորհրդատվության, իրենց բողոքների և խնդիրների բարձրացման հնարավորությունը: Բողոքների ընդունումը և հաշվառումն իրականացվում է երկու հիմնական բողոքները մուտքագրող կետերի միջոցով, որը ապահովվում է ազդակիր համայնքներում նշանակված համապատասխան անձի կամ Բողոքի ընդունման առանցքային անձի (Բողոքի առանցքային անձ) կողմից: Բողոքի առանցքային անձը կլինի ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչը: Համայնքի համապատասխան ներկայացուցիչը և Բողոքի առանցքային անձը կապահովեն բողոքների հաշվառումը և փոխանցումը ԾԻԿ-ին և ՏԿՆ-ին:

61. Բողոքների լուծման փուլերը հետևյալն են՝

1) ԱԵԱ-ն կարող է ներկայացնել իր բողոքը ԾԻԿ` համայնքի համապատասխան ներկայացուցչի կամ Բողոքի առանցքային անձի միջոցով,

2) ԾԻԿ-ը կքննարկի բողոքը և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին գրավոր` բողոքը ստանալուց հետո 5-30 օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետներ նախատեսված չեն,

3) ԱԵԱ-ի պահանջով ԾԻԿ-ը կարող է կրկնակի քննության առնել բողոքը` ներգրավվելով Բողոքների քննման խմբին (ԲՔԽ),

4) Բողոքների քննման խումբը կազմված է հետևյալ անդամներից` ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչ, ՏԻՄ ներկայացուցիչ, որակավորված փորձագետ (ըստ անհրաժեշտության), խորհրդատուի, կապալառուի ներկայացուցիչը (ըստ անհրաժեշտության), ԱԵԱ-ն կամ վերջինիս ներկայացուցիչը, անկախ դիտորդ (օրինակ՝ ՀԿ ներկայացուցիչ), ըստ ԱԵԱ պահանջի:

5) ԲՔԽ-ն կուսումնասիրի և քննության կառնի բողոքը` ներկայացնելով իր դիրքորոշումը ԱԵԱ-ին և ձեռքբերողին` 10-ից 30 օրվա ընթացքում:

6) Եթե ԾԻԿ-ի և ԲՔԽ կայացված որոշումները չեն բավարարում ԱԵԱ-ին, ապա բողոքը ԱԵԱ-ի կողմից կարող է ներկայացվել ՏԿՆ: ՏԿՆ-ն կքննարկի բողոքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին` 30 օրվա ընթացքում:

62. Այն դեպքում, եթե բողոքների լուծման համակարգը չի կարողանա բավարարել ԱԵԱ-ին, վերջինս կարող է բողոքը ներկայացնել դատարան : Վերոհիշյալ մեխանիզմը չի ազդում կամ սահմանափակում ԱԵԱ-ների իրավունքը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրենց իրավունքները, ներառյալ դատական կարգով և բողոքների լուծման գործընթացի ցանկացած պահին դիմել դատարան և պետական այլ մարմիններին:

 

 ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

63. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԾԻԿ-ի կողմից։ Արտաքին մոնիտորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմնին, որը պետք է վարձվի ՏԿՆ-ի և հաստատվի՝ ԱԶԲ-ի կողմից: ԱՄԳ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացը սկսելուց հետո ՏԿՆ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄԳ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:

 

ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ

 

64. ԻԳ-ը իրականացնում է ընթացիկ ներքին մոնիտորինգ անմիջականորեն կամ խորհրդատուի միջոցով և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԶԲ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Ներքին մոնիտորինգի ցուցանիշները պետք է առնչվեն գործընթացին և անմիջական արդյունքներին: Ներքին մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն Ծրագրի առաջընթացի եռամսյակային և Սոցիալական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություններում և կներկայացվեն ԱԶԲ-ին: Մոնիտորինգի հատուկ չափորոշիչներն են.

 

1)

Հողի օտարման կարգավիճակ և հողի դիմաց փոխհատուցման վճարներ,

2)

Օտարման ենթակա շինությունների և այլ գույքի դիմաց փոխհատուցման տրամադրում,

3)

ԱԵԱ տեղահանում

4)

Եկամուտների կորստի դիմաց փոխհատուցում,

5)

Տարաբնակեցման և տարահանման օժանդակությունների վճարումներ,

6)

Եկամուտներ վերականգնման ուղղությամբ գործողություններ,

7)

Բողոքների դիտարկում

8)

Այլ օժանդակող ծառայություններ

65. Ներքին մոնիթորինգը իրականացվելու է ըստ ազդակիր համայնքների, ՀՕՏԾ իրականացման գործունեությանը վերահսկելու միջոցով: Այն իրականացվելու է ազդեցության հետազոտությունների ընթացքում հայտնաբերված ԱԵԱ-ների 100%-ի համար: ԻԳ/ԾԻԿ, որը պատասխանատու է ծրագրի տարաբնակեցման գործողությունների ամենօրյա մոնիտորինգի համար, հավաքագրում է վերը նշված տեղեկությունները հետևյալ գործիքների միջոցով.

1) Ազդեցության ենթակա մարդկանց մարդահամարի և փոխհատուցման իրավունքների տվյալների վերանայում,

2) ԱԵԱ տրամադրված խորհրդատվություն և ոչ պաշտոնական հարցազրույցներ,

3) Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և

4) Համայնքային հանրային հանդիպումներ։

 

ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ

 

66. Արտաքին մոնիտորինգը իրականացվում է յուրաքանչյուր ՀՕՏԾ զուգահեռ և ներկայացվում է յուրաքանչյուր ենթահատվածում ՀՕՏԾ իրականացման համապատասխանության հաշվետվությունների տեսքով: Արտաքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԱՄԳ-ի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ ԻԳ անկախ խորհրդատուներ յուրաքանչյուր տրանշի համար: Մասնավորապես, արտաքին մոնիթորինգը իրականացնելու է երկու տեսակի գործողություններ՝ կարճաժամկետ մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման ու փոխհատուցման տրամադրման գնահատում, ու ԱԵԱ-ների կենսակերպի ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգ:

67. Կարճաժամկետ մոնիթորինգ և գնահատումը իրականացվելու են յուրաքանչյուր ՀՕՏԾ իրականացման հետ զուգահեռ և ներառելու են լայնածավալ դաշտային այցելություններ և հաղորդակցություններ ԱԵԱ-ների ու ԻԳ-ի հետ : Սույն առաջադրանքը արտացոլվելու է համապատասխանության հաշվետվությունների մեջ՝ նշելով, թե արդյոք փոխհատուցման ծրագիրը իրականացվել է ՀՕՏԾ դրույթների և ԱԶԲ քաղաքականության հիման վրա և բարելավել է ԱԵԱ-ների կենսամակարդակը: Համապատասխանության հաշվետվությունները ներկայացվելու են ԾԻԿ (ՏԿՆ)-ին և ԱԶԲ-ին/ԵՆԲ-ին և նախապայման են հանդիսանալու շինարարական աշխատանքների մեկնարկի համար: Համապատասխանության հաշվետվությունը ներառելու է հետևյալ գործողությունների արդյունքները՝

1) ԻԳ/ՏԿՆ-ի կողմից մշակված ներքին մոնիտորինգի հաշվետվությունների ստուգում,

2) ԱԵԱ-ների և ԱԵՏՏ-ների ստուգում,

3) Ստուգել, որ արձանագրությունների մեջ նշված ազդեցության չափը համընկնում է իրական ազդեցության հետ,

4) Ստուգել, որ արձանագրություններում նշված միավորի համար փոխհատուցման դրույքաչափի համընկնում են ՀՕՏԾ դրույթներին,

5) Ստուգել, որ փոխհատուցումը տրամադրվել է բոլոր ԱԵՏՏ-ներին և այն չափով, որը սահմանված է ՀՕՏԾ-ի մեջ,

6) Փոխհատուցման գործընթացի գնահատում, արձանագրելով, որ այն կատարվել է ՀՕՏԾ դրույթներին և արդյունավետության չափանիշներին համապատասխան, կամ ոչ

7) Բողոքների վերանայում, ներառյալ՝ ստուգում, արդյոք բողոքների լուծումը իրականացվել է ՀՕՏԾ դրույթներին համապատասխան և բավարարել է ԱԵԱ-ներին, թե ոչ

8) ԱԵԱ-ների բավարարվածության գնահատում ՝ հիմնվելով 25 % ԱԵՏՏ-ների ընտրանքային հետազոտության վրա

9) Հանրային լսումների և ԻԳ-ԱԵԱ կապի գնահատում

10) Հարկադիր օտարման դեպքերի վարման գնահատում

11) Խիստ ազդեցության ենթարկված, խոցելի և վերաբնակեցված ԱԵԱ-ներին օժանդակությունների տրամադրման գնահատում

12) ՀՕՏԾ իրականացման համապատասխանության վերջնական գնահատում: Եթե ՀՕՏԾ իրականացումը բավարար չէ, վերջնական գնահատման մեջ մանրամասն պետք է նկարագրվի անհրաժեշտ ուղղիչ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն ԾԻԿ/ՏԿՆ կողմից:

68. ԱԵԱ-ների կենսակերպի վրա ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգը կատարվելու է ՀՕՏԾ իրականացումից 1 տարի հետո՝ պարզելու համար ՀՕՏԾ վերականգման միջոցառումների իրագործումը: ՀՕՏԾ մշակման համար հավաքագրված ՍՏՀ տվյալները չափորոշիչներ կապահովեն համեմատելու համար Ծրագրից առաջ և դրանից հետո պայմանները: Եթե ՍՏՀ տվյալների որակը չբավարարի, ապա նախքան ՀՕՏԾ իրականացումը պետք է կատարել ելակետային ընտրանքային հետազոտություն: ՀՕՏԾ-ի իրականացումից հետո կատարված ուսումնասիրությունը պետք է մանրամասնի հետևյալը՝

1) ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանները տարաբնակեցումից հետո,

2) ԱԵԱ կողմից հետադարձ կապ իրավունքների, փոխհատուցման տարբերակների, այլընտրանքային զարգացումների և տարաբնակեցման ժամանակացույցերի և այլնի վերաբերյալ,

3) Կացարանով ապահովվածության և եկամտի մակարդակի փոփոխություն,

4) Գույքի գնահատում,

5) Բողոքների ներկայացման ընթացակարգեր,

6) Փոխհատուցման վճարումներ,

7) ԱԵԱ բավարարվածության աստիճանը տարաբնակեցումից հետո,

8) Ազդեցության ենթակա անձանց տնտեսական և սոցիալական կարգավիճակի վերականգնման աստիճանը,

9) Իրավունքների երկարաժամկետ արդյունավետություն, ազդեցություն և կայունություն,

10) Հետագա մեղմացնող միջոցների անհրաժեշտություն և քաղված դասերը:

69. Եթե ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՕՏԾ-ի նպատակերը չեն իրականացվել, ԱՄԳ-ը ԱԵԱ համար պետք է առաջարկի համապատասխան լրացուցիչ աջակցություն։

 

ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

70. ՀՕՏ-ի գործողություններում ներգրավված ԻԳ/ԾԻԿ համապատասխան աշխատակազմը վերապատրաստում պետք է անցնի ԱԶԲ-ի տարաբնակեցման քաղաքականության, դրա կառավարման և ՀՕՏ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ՝ դրա անհրաժեշտության դեպքում: Վերապատրաստումը պետք է իրականացվի տարաբնակեցման միջազգային և տեղական մասնագետների կողմից: Վերապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ թեմաները.

1) Հողամասերի օտարման սկզբունքներ և ընթացակարգեր

2) Հանրային խորհրդատվություն և մասնակցություն,

3) Իրավունքներ և փոխհատուցման ու նպաստների վճարման մեխանիզմներ,

4) Բողոքների քննարկում և լուծում,

5) Տարաբնակեցման գործողությունների մոնիտորինգ

 

ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

71. ՀՕՏԾ-ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, հարկերը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի կառավարության կողմից՝ որպես վարկառու կողմի համաֆինանսավորում։ Յուրաքանչյուր ՀՕՏԾ պետք է ներառի բյուջեին վերաբերող բաժին, ներառյալ՝ բոլոր ազդեցության ենթարկված ակտիվների համար միավորի փոխհատուցման դրույքաչափերը, փոխհատուցման արժեքները և օժանդակությունները, միավորի փոխհատուցման դրույքաչափերի և փոխհատուցման արժեքի գնահատման և հաշվարկման մեթոդաբանությունը, օտարման և փոխհատուցման համար անհրաժեշտ ծախսերի աղյուսակը, ներառյալ վարչական ծախսերը, հարկերը և չնախատեսված ծախսերը։ Արտաքին մոնիտորինգի գործառույթների և ուսումնասիրությունների և ՀՕՏԾ-երի նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում:

72. Լինելով Ծրագրի պատասխանատուն՝ ՏԿՆ-ն պատասխանատու է ՀՕՏԾ-երի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Հատկացումները պետք է վերանայվեն տարին երկու անգամ՝ հիմնվելով ՀՕՏԾ-երում նշված բյուջետային պահանջների վրա: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի՝ փոխհատուցման և վերականգնման բյուջեն պետք է ՏԿՆ-ի/ԾԻԿ-ի կողմից վճարվի անմիջապես ԱԵԱ-ին: Փոխհատուցումը կփոխանցվի ԱԵԱ-ների բանկային հաշիվների վրա, իսկ ԾԻԿ Սոցիական վերաբնակեցման աշխատակազմը կաջակցի բացել բանկային հաշիվ այն ԱԵԱ-ներին, ովքեր դեռևս դա չեն արել:

 

ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

73. Հայաստանում առկա փորձի հիման վրա ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: ՀՕՏԾ-ի մշակման և իրականացման ուղղությամբ ՀՕՏ-ին առնչվող հիմնական քայլերը ամփոփված են ստորև բերված Շրջանակ 1-ում։

 

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Քայլ

Գործողություն

Պատասխանատվություն

Ա)

ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ

 

1

Նախագծի աղքատության և սոցիալական ազդեցությունների գնահատում

ԾՆՏԱ

2

Նախնական նախագծի ամփոփում

ՄՆԽ/ՏԿՆ/ԾԻԿ

3

Մշակել հաշվառման/ցուցակագրման և ՄՉՀ-ի ձևաթղթեր, վերապատրաստել հաշվառում/ցուցակագրում և ՄՉՀ իրականացնող տեղական աշխատանքային խմբերին

ԾՆՏԱ/ ՏԿՆ/ԾԻԿ ՍՏՀԱ

4

Նախագծի ազդակիր տարածքի կադաստրային տվյալների և հողատարածքների քարտեզների հավաքագրում, չափագրում

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

5

Ստուգել նախագծի ազդակիր հողատարածքների մասին տվյալները, թարմացնել կադաստրային քարտեզները և իրականացնել ազդեցությունների և գնահատման ուսումնասիրություն՝ ազդեցությունների չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

6

Իրականացնել հանրային խորհրդատվություններ

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

7

Բանակցություններ ԱԵԱ հետ

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

8

Հաշվառման/ցուցակագրման արդյունքում հավաքագրված տվյալները ներառել ՀՕՏԾ-ի մեջ

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

9

ՀՕՏԾ-ն ներկայացնել ՀՀ կառավարության և ԱԶԲ/ԵՆԲ-ի հաստատմանը

/ՏԿՆ/ՀՀ կառավարություն/ ԱԶԲ/ԵՆԲ

10

Տեղեկությունների տրամադրում

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

Բ)

ՀՕՏԾ ամփոփում (մանրամասն նախագիծ)

 

1

Մանրամասն նախագիծ՝

ՄՆԽ/ԾԻԿ

2

Մանրամասն նախագծի հիման վրա վերանայել ազդեցությունները և ԱԵԱ ցուցակը

ԾՆՏԱ /ԾԻԿ ՍՏՀԱ

3

Նորացված դրույքաչափերի հիման վրա վերանայել արժեքները

ՄՆԽ / ԾԻԿ ՍՏՀԱ

4

Օրինականացման ենթակա հողերի կարգավիճակի օրինականացում

ՏԿՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ

5

Վերջնական ՀՕՏԾ մշակում

 ՄՆԽ/ ԾԻԿ ՍՏՀԱ

6

ԱԶԲ-ի/ԵՆԲ-ի հաստատում

ԱԶԲ/ԵՆԲ

7

ՀՕՏԾ հրապարակում. ՀՕՏԾ-ի և տեղեկատվական բրոշյուրների տարածում Հայաստանի այն համայնքներում, որտեղ իրականացվելու է ծրագիրը՝ միաժամանակ հրապարակելով ՀՕՏԾ-ի անգլերեն տարբերակը ԱԶԲ կայքում

ՏԿՆ /ԾԻԿ/ ՍՏՀԱ /ԱԶԲ

8

Շինարարական պայմանագրի ստորագրում

ԱԶԲ/ՏԿՆ/ԾԻԿ

Գ)

ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1

Պայմանագրերի ստորագրման հաստատում

ԱԶԲ/ԱՄԳ

2

Փոխհատուցումների գործողությունների պլանի մանրամասն ժամանակացույց

ԾԻԿ ՍՏՀԱ

3

ԱԵԱ վերաբնակեցման ծանուցումների տրամադրում

ՏԿՆ/ԾԻԿ ՍՏՀԱ

Ա) ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ  

4

Գույքի օտարման պայմանգրերի ստորագրում

ՏԿՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ

5

Գույքի փոխհատուցման և աջակցության/վերականգնման գումարների տրամադրում

ՏԿՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ

6

Օտարման ենթակա կառույցների/գույքի քանդում/տեղափոխում

ՏԿՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ

7

ՀՕՏԾ իրականացման ուսումնասիրություն համապատասխանության հաշվետվության միջոցով

ԱՄԳ/ՏԿՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ/ ԱԶԲ

8

Շինարարական աշխատանքները սկսելու մասին թույլտվություն և ծանուցում, եթե ՀՕՏԾ-ի իրականացումը գնահատվում է բավարար

ԱԶԲ/ՏԿՆ/ԾԻԿ

Դ)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

 

1

ՀՕՏԾ-ի անկախ գնահատում

ԱՄԳ

Ե)

ՑԻԿԼԱՅԻՆ/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1

Ներքին մոնիտորինգ. եռամսյակային հաշվետվություններ ԱԶԲ-ին

ԾԿԽ/ԾԻԿ ՍՏՀԱ

2

Արտաքին մոնիտորինգ.

ԱՄԳ

3

Բողոքների քննարկում/դատական վարույթներ

ՏԿՆ/ԾԻԿ ՍՏՀԱ /Դատարան

4

Միջգերատեսչական համակարգում և կապ ԱԵԱ-ի հետ

ՏԿՆ/ԾԻԿ ՍՏՀԱ

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Նախագծերի ՀՕՏ հարցերը

Այս բաժնում նկարագրվում են ՀՕՏ պահանջող նախագծերի գործողությունները, հողամասերի օտարման ազդեցությունները նվազագույնի հասցնելու այլընտրանքային տարբերակները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև վերլուծվում են ազդեցությունների անխուսափելիության պատճառները:

2. Հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների շրջանակները

Այս բաժնում նկարագրվում է ազդեցությունների նախապատրաստումը (իրականացնողն ու նախաձեռնման ժամկետը) և նշվում է յուրաքանչյուր տեսակի ազդեցության լիարժեք գնահատումը և ազդեցության ենթակա անձանց հաշվառումը՝ ՀՕՏՇ-ին համապատասախան: Այս բաժնում նաև ներառված է յուրաքանչյուր ազդեցության ենթարկված առարկայի միավորի փոխհատուցման դրույքաչափի և լրահատկացումների/նպաստի, օժանդակության որոշման մեթոդաբանությունը:

3. Խնդիրները, քաղաքականության շրջանակը և իրավունքները

ՀՕՏՇ-ի հիման վրա այս բաժնում նկարագրված են փոխհատուցում ստանալու իրավունքը և փոխհատուցման դրույքաչափերը:

4. Խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը բողոքների քննարկման գործընթացին

Այս բաժնում ամփոփված են ՀՕՏՇ-ում նկարագրված ազդեցության ենթակա անձանց բողոքների քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև նկարագրված են տվյալ ենթածրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվության տրամադրման, մասնակցության և բողոքների քննարկման գործընթացները:

5. Փոխհատուցում, վերաբնակեցում և եկամտի վերականգնում

Այս բաժնում նկարագրված են իրականացվելիք եկամտի վերականգնման միջոցառումները։

6. Ինստիտուցիոնալ շրջանակները

Այս բաժնում նկարագրված են այն ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք հիմնված են սույն ՀՕՏՇ-ի վրա: Այն ներառում է հիմնական գործառույթների և պլանավորման, բանակցությունների, խորհրդատվության տրամադրման, հաստատման, համակարգման, իրականացման, ֆինանսավորման, մոնիտորինգի, ինչպես նաև հողի օտարման ու տարաբնակեցման գնահատման աշխատանքներին վերաբերող հարցեր:

7. Տարաբնակեցման բյուջե և ֆինանսավորում

Այս բաժինը մշակում է յուրաքանչյուր ազդակիր առարկայի փոխհատուցման միավորի դրույքաչափը և գնահատում է նախագծի ՀՕՏ բյուջեն։ ՀՕՏ բյուջեն պետք է ներառի հողամասի օտարումը, փոխհատուցումը և դրա հետ կապված հնարավոր ծախսերը. բերքի դիմաց փոխհատուցման լրահատկացումների համար պահանջվող գումարները, մոնիտորինգի և գնահատման ծախսերը, ինչպես նաև վարչական ծախսերը, որը պետք է համապատասխանեցվի գների սղաճին և կիրառելի հարկերին:

8. Իրականացման ժամանակացույցը

Այս բաժնում ներկայացվում է ՀՕՏ-ի գործառույթները շինարարական աշխատանքների իրականացման հետ կապող ՀՕՏ-ի գործընթացների ժամանակացույցը:

9. Մոնիտորինգ և գնահատում

Այս բաժնում ներկայացվում են ընթացիկ և անկախ մոնիտորինգի և գնահատման գործողությունների հատուկ միջոցառումները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 7-րդ «Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման», 8-րդ «Աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն սոցիալապես խոցելի անձանց/ ԱԵՏՏ-ներին» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:

2. Սույն հավելվածում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:

3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը.

1) Ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը:

2) Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է Ծրագրի աշխատանքների արդյունքում:

3) Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում:

4) Ձեռնարկատիրական գործունեությունը համարվում է մշտապես դադարեցված, եթե վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցում է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

4. Ըստ ՀՕՏՇ սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է Կասեցման օրով, որը ազդեցության ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունների կազմման օրն է: Նշված օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:

5. Յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող ազդեցության ենթակա անձանց փոխհատուցումը

 

6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կարգով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի/ եկամտային հարկի պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի/հարկվող եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա շահութահարկի/եկամտային հարկի պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և հաշվարկված շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք և ահնատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

 

10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով՝ 12 ամսվա համար:

11. Ժամանակավոր ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում

 

12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների քանակը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիա ստանալու հետ կապված վճարների, պետական տուրքերի փոխհատուցում

 

13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:

14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

15. Փոխհատուցման են ենթակա գրանցված, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ ԱՁ-ում Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման պահն անընդմեջ:

Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա դրամական փոխհատուցում՝ 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման արդյունքում աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի վերոնշյալ հիմունքներով՝ հիմնված աշխատանքի հարկադրված դադարեցման ամիսների համար, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական օժանդակություն նվազագույն ամսական աշխատավարձի վեցապատիկի չափով:

17. Սոցիալապես խոցելի են համարվում հետևյալ տնային տնտեսությունները.

1) այն տնային տնտեսությունները, որոնցում ընդգրկված ընտանիք(ներ)ը հաշվառված է (են) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

3) տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ԾԻԿ-ը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն (ընտանիքը) աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստների համակարգում, ապա ԾԻԿ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանը սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:»:

________________

1 Չնայած նրան, որ ԱԵԱ-ի սահմանումը տարբերվում է ԱՄՔ-2009-ի սահմանումից, սակայն պրակտիկայում այն չի տարբերվում ԱՄՔ-2009-ում սահմանվող «տեղահանված անձ»-ի սահմանումից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան