Գլխավոր տեղեկություն
Համար
N 1244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀ օրաթերթ 2015.11.24 թիվ 212(6258) Հոդ.937.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1244-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2015-2016 թվականների ուսումնական տարվա կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 24,656.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա սույն որոշման 1-ին կետով հատկացված 24,656.0 հազ. դրամը տրամադրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.24 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Հ. Աբրահամյան


2015 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
 
հոկտեմբերի 22-ի N 1244-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2015-2016 թվականների ուսումնական տարվա կրթաթոշակների հատկացում

Նկարագրությունը
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

1114

ԾՏ10

Շահառուների քանակը

 

372

 

Գումարը (հազ. դրամ)

x

24,656.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները
Սիրիահայ ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1114 Սփյուռքի հայապահպանության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
 
հոկտեմբերի 22-ի N 1244-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1114

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Սփյուռքի հայապահպանության
ծրագիր

24,656.0

Ծրագրի նկարագրությունը

Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

Վերջնական արդյունքի
նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ10

 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

24,656.0

     

ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»
հասարակական կազմակերպությանը նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան