Գլխավոր տեղեկություն
Համար
N 569
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2015-10.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.24/11(246) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2001

040.0569.28.06.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 569

քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

1. Սահմանել մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 28-ի N 569 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակԻ որոշման

(վերնագիրը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը:

(1-ին կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

2. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

(2-րդ կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

3. Համախառն ամենամեծ քանակը Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների` Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում իրացված, ապրանքի միավորի իրացման նույն գինն ունեցող ապրանքների տարբեր քանակների հանրագումարներից առավելագույն քանակն է:

(3-րդ կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

4. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն ապրանքների համախառն ամենամեծ քանակը որոշելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում որոշակի ժամանակահատվածում իրացված նույն տեսքով, նույն կամ համանման որոշակի ապրանքների իրացման քանակի և գների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից մաքսային մարմնի տրամադրված տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշմամբ հաստատված կարգի:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից պահանջվող տվյալների տրամադրումը հնարավոր չլինելու դեպքում մաքսային մարմինը այդ տվյալները կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմիններից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշմամբ հաստատված կարգի:

(4-րդ կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

5. Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում ներմուծման երկրում այն ապրանքների իրացումը, որոնց արտադրության և մատակարարման համար տվյալ ապրանքների գնորդի կողմից մատակարարին մասնակի հատուցման պայմանով կամ անհատույց ուղղակի կամ անուղղակի տրամադրվել են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ կետում նշված նյութեր, բաղադրամասեր, գործիքներ, աշխատանքներ:

(5-րդ կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

6. Ապրանքների համախառն ամենամեծ քանակի հաշվարկման եղանակների հաջորդականությունը`

ա) ապրանքների համախառն ամենամեծ քանակ է դիտարկվում առաջին հերթին այն քանակը, որով տվյալ ապրանքներն առավելագույն քանակով իրացվել են վաճառողի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի առաջին մակարդակում իրացման ժամանակ:

Գործարքի մակարդակ է համարվում ապրանքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխման համապատասխան փուլը.

բ) գործարքի առաջին մակարդակի չբացահայտման դեպքում հաշվարկվում է այն քանակը, որով տվյալ ապրանքները նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ամենամեծ քանակով իրացվել են մատակարարի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի հաջորդ մակարդակներում.

գ) եթե Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքներից կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքներից նույն տեսքով չեն վաճառվում, ապա հաշվի է առնվում վերամշակման գործընթաց անցած և նույնականությունը պահպանած այդ ապրանքների համապատասխան գործարքի մակարդակներում համախառն ամենամեծ իրացված քանակը, եթե հնարավոր է ճշգրիտ հաշվարկել վերամշակման հետևանքով ապրանքների ավելացված արժեքը:

(6-րդ կետը փոփ. 22.10.15 N 1239-Ն)

(կարգը փոփ. 22.10.15 N 1239-Ն)