Գլխավոր տեղեկություն
Համար
N 1190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160).1 Հոդ.916.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մաքսային պահեստում գտնվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մաքսազերծման համար անհրաժեշտ մաքսային վճարումները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 130 000 000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1190-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրում Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտներին

Նկարագրությունը
Հսկիչ-դրամարկղային մեքենաներով Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտներին ապահովում

1023

ԾՏ01

Շահառուների թիվը

Հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստացող Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների թիվը

 

x

Գումարը (հազ. դրամ)

 

x

130,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կարիք ունեցող Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտներ

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության բարելավում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1190-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1023

   

ԾՐԱԳԻՐ

130,000.0

Հարկային և մաքսային ծառայություններ

 

Ծրագրի նկարագրությունը
Հարկային և մաքսային քաղաքականության մշակման, պլանավորման, ծրագրերի համակարգման, գանձման, վերահսկողության և աջակցության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

 

ԾՏ01

 

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

130,000.0

Տրանսֆերտի անվանումը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերում և տրամադրում ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին

 

Տրանսֆերտի նկարագրությունը
Հսկիչ-դրամարկղային մեքենաներով ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան