ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1234-Ա
«ԳՐԱՖԵՆ-ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գրաֆեն-Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստորագրել և «Գրաֆեն-Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|