030.1037.31.01.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի ՆՀ-770 հրամանագրի խմբագրությամբ) I բաժնում`
ա) հանել «5. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» կետը:
Այդ կապակցությամբ բաժնի 6-21-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-20-րդ կետեր.
բ) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|