ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2017 թվականի N 540-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 166-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
1. Հաստատել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 166-Ա որոշումը:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. հունիսի 6 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 6-ի N 540-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան | - Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և Էօրնեկյան վարժարանի տեսուչ (համաձայնությամբ) | 
| Տ.Ղևոնդ աբեղա Սաղաթելյան | - Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ (համաձայնությամբ) | 
| Տ. Ղևոնդ քահանա Տյոմկին | - Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտնօրեն (համաձայնությամբ) | 
| Կ. Նազարյան | - ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Տ. Գալստյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ | 
| Ա. Հովսեփյան | - Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ն. Առաքելյան | - Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ծնողական խորհրդի անդամ (համաձայնությամբ) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Վ. Ստեփանյան |