Գլխավոր տեղեկություն
Համար
N 1111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2015-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.879
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 2-րդ կետում՝

ա. կետից հանել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով,» բառերը,

բ. կետը «անաշխատունակության» բառից հետո լրացնել «և մայրության» բառերով.

2) N 1 հավելվածի 7-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, պարգևավճարի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.»,

բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառված տվյալների տրամադրումը գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում.»,

գ. 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի՝

1) իրավաբանական վարչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչությունը, մոնիթորինգի և վերլուծության վարչությունը, կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչությունը, ֆինանսատնտեսագիտական վարչությունը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և ընդհանուր բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական ապահովման և դատական գործերի վարչության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության, ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության, կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության, հասարակայնության հետ կապերի բաժնի և քարտուղարության.

2) Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, «Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժինը, «Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Արթիկի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Մեղրու սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Եղեգնաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, Ջերմուկի սոցիալական ապահովության տարածքային բաժինը և Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, «Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժնի, «Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Արթիկի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Մեղրու սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Եղեգնաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ջերմուկի սոցիալական ապահովության տարածքային բաժնի և Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի:

3. Հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1111-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Իրավական ապահովման և դատական գործերի վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն

Ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչություն

Կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տնտեսական բաժին

Ներքին աուդիտի բաժին

II. Տարածքային ստորաբաժանումներ

Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

«Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժին

«Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արթիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մեղրու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Եղեգնաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ջերմուկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան