ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1001-Ա
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 875-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար Լուսինե Հակոբյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն հավելվածի:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի «Դիտորդական առաքելություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 875-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 22-ի N 1001-Ա որոշման |
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
(գումարը` եվրոյով)
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր |
|
Օդանավակայան |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) |
15 |
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
90 |
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
155 |
Կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը |
310 |
Մուտքի արտոնագիր |
65 |
Վարորդ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) |
150 |
Վառելիք (դիտորդի կողմից օրական 10 եվրո, 5 օր) |
50 |
Թարգմանիչ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) |
150 |
Փաստաթղթերի փոխանցում (դիտորդի կողմից) |
10 |
Հյուրանոց դիտորդի համար (8 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 140 եվրո մեկ գիշերը) |
1120 |
Սնունդ և այլ ծախսեր (դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 8 օր) |
320 |
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) |
100 |
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) |
100 |
ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2,065 |
ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2,375 |
Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս՝ դիտորդի համար |
600 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.11.2015, N 1057-Ա | 11.11.2015, N 1001-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|