ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 623-Ն
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտներն են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ հետևյալ ծածկագրերին դասվող գործունեության տեսակները՝
| NN | Ծածկագիրը | Գործունեության տեսակը | 
| 1. | 07 | Մետաղական հանքաքարի արդյունահանում | 
| 2. | 11.01 | Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում | 
| 3. | 12.00.2 | Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն | 
| 4. | 35.1 | Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում | 
| 5. | 35.23 | Գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք | 
| 6. | 36 | Ջրի հավաքում, մշակում և բաշխում | 
| 7. | 61 | Հեռահաղորդակցության ծառայություններ | 
| 8. | 62 | Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 
 
 
 
 2017 թ. հունիսի 12 Երևան |