ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2015 թվականի N 1001-Ն
ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱՑՈՒԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2015 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող մարզպետարաններից նախապես ներկայացված վճարունակ պահանջարկի հիման վրա 4257.6 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բաշխացուցակը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.10.15 N 1226-Ն)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով`
1) կազմակերպել 2015 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում (այսուհետ` ծրագիր) ընդգրկված շահառուներից և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից մինչև 2221 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի ձեռքբերումը` մեկ կիլոգրամը 170 դրամով.
2) ներկրել Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված 1 տոննան 302085 դրամ արժեքով (ներառված են նաև Ռուսաստանի Դաշնությունից մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզկենտրոններ տեղափոխման ծախսերը), 1509 տոննա (700 տոննա «Կրասնոդարսկայա 99», 669 տոննա «Վասսա» և 140 տոննա «Յուկա» սորտեր) աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացու և պայմանագրային հիմունքներով հատկացնել մարզերի հողօգտագործողներին՝ սույն որոշման N 1 հավելվածին համապատասխան.
3) իրականացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված, ինչպես նաև ծրագրի շրջանակներում վերադարձման ենթակա 527,6 տոննա առաջին վերարտադրության սերմնացուի՝ N 1 հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացումը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմնացուների գումարների հավաքագրումը` 1 կիլոգրամը 160 դրամ արժեքով և կազմակերպության նպատակային հաշվին մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը փոխանցումը՝ կնքելով համապատասխան պայմանագրեր: Սերմնացուների հանձնման և ընդունման աշխատանքների կատարումը նախատեսել մարզկենտրոններում.
4) մեկ հեկտարի ցանքի համար սերմնացուի հատկացումն իրականացնել հետևյալ չափաքանակներով՝
ա. աշնանացան ցորեն՝ առաջին վերարտադրություն՝ 300 կգ,
բ. աշնանացան ցորեն՝ սուպեր էլիտա՝ 250 կգ.
5) կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում սորտաթարմացման նպատակով աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմնացուների արտադրության համար Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված 1 տոննան 592182,5 դրամ արժեքով (ներառված է նաև Ռուսաստանի Դաշնությունից մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզկենտրոններ տեղափոխման ծախսերը), 40 տոննա (20 տոննա «Կրասնոդարսկայա 99», 13 տոննա «Վասսա» և 7 տոննա «Յուկա» սորտեր) աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմնացուի ներկրումը և հատկացումը՝ համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության սերմնարտադրողներին` 7 և ավելի հեկտար ջրովի վարելահողերի առկայության դեպքում, որոնք կապահովեն`
ա. ցորենի սերմնաբուծության իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանով հաստատված պահանջները,
բ. սերմնաբուծության բոլոր ագրոտեխնիկական կանոնների պահպանումը և դրանց գրանցումը կազմակերպության կողմից տրամադրված ագրոտեխնիկական միջոցառումների և դիտարկումների գրանցամատյանում,
գ. սերմնադաշտերում ապրոբացիոն աշխատանքների իրականացումը,
դ. 1 հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերքի ստացումը,
ե. 2016 թվականին բերքահավաքից հետո մինչև սեպտեմբերի 1-ը, 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի էլիտա սերմնացուի վերադարձը կազմակերպությանը:
(2-րդ կետը փոփ. 22.10.15 N 1226-Ն)
3. Թույլատրել կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետով և 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված սերմնացուի ձեռքբերման, ներկրման և բաշխման աշխատանքները կազմակերպելու համար օգտագործել իր նպատակային հաշիվներում առկա ֆինանսական միջոցներից:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) համայնքների ղեկավարների միջոցով ապահովել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուների տեղափոխումը մարզկենտրոններից համապատասխան համայնքներ.
2) 2016 թվականի բերքահավաքից հետո ապահովել սույն որոշման N 1 հավելվածի համաձայն ստացած սերմնացուների գումարների հավաքագրումը՝ մեկ կիլոգրամը 160 դրամով և դրանց փոխանցումը կազմակերպության նպատակային հաշվին՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը.
3) վերահսկել մարզերում աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բաշխման գործընթացը:
5. Սերմնացուի հատկացումն ավարտելուց հետո համայնքների ղեկավարները 30-օրյա ժամկետում հաստատում և տեղեկատվությունը տիրապետելու նպատակով իրենց մոտ պահպանում են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բաշխացուցակները՝ համաձայն N 1 ձևի՝ մեկ օրինակը տրամադրելով մարզպետարաններին:
6. Մարզպետարաններն ամփոփում են համայնքների ղեկավարների կողմից N 1 ձևի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն N 2 ձևի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
2015 թ. սեպտեմբերի 8
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Հավելված N 1 |
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑՈՒԻ
NN |
Մարզի անվանումը |
Հատկացվող սերմնացուի քանակը |
1. |
Արագածոտն |
300 |
2. |
Արարատ |
98 |
3. |
Արմավիր |
290 |
4. |
Գեղարքունիք |
343 |
5. |
Լոռի |
403.4 |
6. |
Կոտայք |
174.2 |
7. |
Շիրակ |
1230 |
8. |
Սյունիք |
800 |
9. |
Վայոց ձոր |
104 |
10. |
Տավուշ |
515 |
Ընդամենը |
4257.6 |
(հավելվածը փոփ. 22.10.15 N 1226-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության նպատակով տրամադրվող սերմնացուների քանակությունները, սորտերը և ցանքատարածությունները
Սորտը |
Ներ-կրվող սուպեր-էլի-տային սերմերի |
Ցան-վող տարա-ծու-թյունը (հա) |
ՀՀ Շիրակի մարզ | |||||||||||||||||
«Գյումրու |
Հ. Գևորգյան |
Ա. Սերգոյան |
Ա. Մաթևոսյան |
Հ. Գաբոյան |
Մ. Ղազարյան |
Հ. Պետրոսյան |
Գ. Գևորգյան |
Հ. Ներսիսյան | ||||||||||||
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը |
սերմնա-ցու |
տարած-քը | |||
Կրասնո- |
20000 |
80 |
2000 |
8 |
2000 |
8 |
750 |
3 |
2000 |
8 |
2000 |
8 |
2000 |
8 |
750 |
3 | ||||
Վասսա |
13000 |
52 |
2500 |
10 |
1000 |
4 |
1000 |
4 |
1000 |
4 |
1750 |
7 |
1000 |
4 | ||||||
Յուկա |
7000 |
28 |
1000 |
4 |
1000 |
4 |
1250 |
5 |
1000 |
4 |
||||||||||
Ընդամենը |
40000 |
160 |
2500 |
10 |
3000 |
12 |
3000 |
12 |
1750 |
7 |
3000 |
12 |
3000 |
12 |
3000 |
12 |
3000 |
12 |
1750 |
7 |
ՀՀ Սյունիքի մարզ |
ՀՀ |
ՀՀ | |||||||
«Սյունիքի սերմնարտադրողների |
Ս. Իվանյան |
Ա. Թանգյան |
Է. Նալբանդյան |
Վ. Գյուլզադյան | |||||
սերմնացու |
տարածքը |
սերմնացու |
տարածքը |
սերմնացու |
տարածքը |
սերմնացու |
տարածքը |
սերմնացու |
տարածքը |
2000 |
8 |
2000 |
8 |
2000 |
8 |
2500 |
10 | ||
2000 |
8 |
750 |
3 |
750 |
3 |
500 |
2 |
750 |
3 |
1000 |
4 |
1750 |
7 | ||||||
3000 |
12 |
2750 |
11 |
2750 |
11 |
2500 |
10 |
5000 |
20 |
*1 հեկտարի ցանքի նորման սահմանվել է 250 կգ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության -------------------մարզի ------------------------ տարածաշրջանի ----------------------- համայնքի ---------------------------- սերմնացու ստացողների
NN |
Անունը, ազգանունը |
Անձնագիրը |
Տրամադրված սերմնացուի քանակը (կգ) |
Կատարված փաստացի ցանքը |
Ստորագրությունը | |
համարը |
տրված` օրը, ում կողմից | |||||
1. |
||||||
2. |
||||||
3. |
||||||
4. |
||||||
5. |
||||||
6. |
||||||
7. |
||||||
Ընդամենը |
x |
x |
x |
Համայնքի ղեկավար |
___________________ |
___________________ |
Կ.Տ. |
Ձև N 2
Հաստատում եմ
ՀՀ _________________________ մարզպետ
________________________________________
________________________________________
____ ___________ 2015 թ.
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ ՄԱՐԶԻ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑՈՒԻ
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի |
Համայնքին փաստացի հատկացված սերմնացուի քանակը |
Կատարված փաստացի ցանքը |
Սերմնացու ստացած շահառուների |
Համայնքի ղեկավարի ստորագրությունը |
Ընդամենը |
Մարզպետարանի գյուղատնտեսության և |
___________________ |
___________________ |