Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3/3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 մարտի 2012 թվականի

թիվ 3/3

 

քաղ. Վիտեբսկ

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբերի հիմնադրույթներն ու կազմը հաստատելու եՎ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբերի կազմը փոփոխելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբի հիմնադրույթն ու կազմը՝

1) ապրանքների դասակարգման հարցերով (հավելված թիվ 1 և թիվ 2),

2) մտավոր սեփականության պաշտպանության հարցերով (հավելված թիվ 3 և թիվ 4),

3) մաքսային օրենսդրության խախտումների ոլորտում Մաքսային միության անդամ պետությունների քրեական օրենսդրության և վարչական իրավախախումների մասին օրենսդրության կիրառման հարցերով (հավելված թիվ 5 և թիվ 6),

4) մաքսային փորձաքննության և փորձագիտական ուսումնասիրությունների գծով (հավելված թիվ 7 և թիվ 8)։

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1/6 որոշման թիվ 2 և թիվ 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ (հավելված թիվ 9 և թիվ 10)։

3. Ռուսաստանի ԴՄԾ-ի (ՏՏԳՎ, Ա.Ե. Շաշաև), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի (ՏՏՎ, Ն.Ժ. Նաուրուզբաև) և Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի (ՏՏՄՎևՎՎ, Դ. Ա. Ռադիվոնիկ) ներկայացուցիչներից մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրման և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման մասին առաջարկների մշակման համար։

Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՏՏՎ, Ն.Ժ. Նաուրուզբաև)՝ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը մաքսային ծառայությունների ղեկավարներին զեկուցել Աշխատանքային խմբերի անդամների կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների մասին։

4. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՎՎ, Իվին Վ.Վ.)՝ նախապատրաստել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին՝ մաքսային արժեքին և ապրանքների դասակարգմանը վերաբերող հարցերը Մաքսային օրենսդրության դեպարտամենտ փոխանցելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ։

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Մ.Տ. Յեսենբաև

 

Հավելված

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 3/3 որոշման

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան