ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-793 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-793 հրամանագրով հաստատված հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարումից.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|