ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1226-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1001-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման և բաշխման գործընթացը կազմակերպելու մասին» N 1001-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «3875» թիվը փոխարինել «4257.6» թվով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «1838,42» թիվը փոխարինել «2221» թվով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. «Արագածոտն» տողում «240» թիվը փոխարինել «300» թվով,
բ. «Գեղարքունիք» տողում «348» թիվը փոխարինել «343» թվով,
գ. «Լոռի» տողում «350» թիվը փոխարինել «403.4» թվով,
դ. «Կոտայք» տողում «200» թիվը փոխարինել «174.2» թվով,
ե. «Շիրակ» տողում «980» թիվը փոխարինել «1230» թվով,
զ. «Վայոց ձոր» տողում «99» թիվը փոխարինել «104» թվով,
է. «Տավուշ» տողում «470» թիվը փոխարինել «515» թվով,
ը. «Ընդամենը» տողում «3875» թիվը փոխարինել «4257.6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|