Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-03.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.931.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1222-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությունը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում կազմում է ամսական 8000 դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափով լրավճարի վճարումը տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող համայնքային բյուջետային հիմնարկների աշխատողներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Հ. Աբրահամյան


2015 թ. հոկտեմբերի 26
Երևան