Գլխավոր տեղեկություն
Համար
N 1186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160) Հոդ.916.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման ամբողջ տեքստում «բույսերի պաշտպանության միջոցների» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման նախաբանում «7-րդ հոդվածին» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին» բառերով.

4) որոշման 1-ին կետում «հաստատել» բառը փոխարինել «սահմանել» բառով.

5) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «կանոնակարգը» բառը փոխարինել «գործունեության կարգը» բառերով.

6) որոշման 2-րդ կետում «գյուղատնտեսության նախարարին» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերով.

7) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

8) որոշման N 2 հավելվածի վերնագրում «ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» բառը փոխարինել «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1186-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 908-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի երկու գիտաշխատող (համաձայնությամբ)

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուսասանիտարիայի բաժնի պետ

10. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

11. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան