Basic information
Number
N 607-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.06.2017-08.08.2017)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.06.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.06.2017
Effective date
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 607-Ա

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին`

1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 07 խմբի 03 դասի «01. Զբոսաշրջության զարգացման ծրագիր» բյուջետային ծրագրով նախատեսված միջոցառումների գծով սահմանված հատկացումներից 80,600.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամին որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի հատկացնել 80,600.0 հազ. դրամ և ապահովել մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 7

Երևան