Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12/3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2014 թվականի

թիվ 12/3

քաղ. Մինսկ

 

2015-2020թթ. Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման ԵՎ ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու սկզբունքի իրականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել 2015-2020թթ. Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու սկզբունքի իրականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները (այսուհետ՝ հիմնական ուղղություններ) (կցվում են)։

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության զարգացման և կիրառման գծով (Վ.Ի. Սելեզնյով) և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով աշխատանքային խմբերին (Վ.Ի. Գոլոսկոկով)՝ 2015 թվականի առաջին կիսամյակում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաստատմանը ներկայացնել հիմնական ուղղությունների իրագործման, այդ թվում՝ մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու արդյունքների գնահատման միջոցառումների համատեղ պլանը։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Գ. Կ. Ամրին

 

 

Հավելված

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 12/3 որոշման

 

2015-2020 թթ. Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու սկզբունքի իրականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները

 

2015-2020թթ. Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու սկզբունքի իրականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները մշակվել են մաքսային վարչարարության կատարելագործման նպատակով, որը մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման ժամանակ պետք է նպաստի մաքսային գործառնությունների պարզեցմանն ու արագացմանը և ապահովի մաքսատուրքերի, հարկերի և այլ վճարների գանձման ամբողջականությունը, մաքսային օրենսդրության խախտումների հետ կապված ռիսկերի նվազեցմանը։

 

Աշխատանքի հիմնական ուղղությունները՝

 

1. Մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլում մաքսային հսկողության կատարելագործում հետևյալ կերպ՝

 

1.1. ապրանքների բացթողման ժամկետների կրճատում.

1.2. էլեկտրոնային ձևով հարմար ու որակյալ մաքսային հայտարարագրման համար պայմանների ապահովում.

1.3. մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլում մաքսային հսկողության իրականացում՝ ռիսկերի կառավարման համակարգերի օգտագործմամբ.

1.4. մաքսային հայտարարագիր ներկայացնելիս փաստաթղթեր ներկայացնելուց հրաժարվելը (բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի)։

2. Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը որպես մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու մեխանիզմի հիմնական տարր, այդ թվում հետևյալ կերպ՝

2.1. արտաքին տնտեսական գործունեության մասնակցին (այսուհետ՝ ԱՏԳ-ի մասնակից) բնորոշող և Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այն օրենսդրության, որի կատարման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա (այսուհետ՝ օրենսդրություն), խախտումների ռիսկի մակարդակը որոշելը թույլատրող չափանիշների մշակում՝ ԱՏԳ-ի մասնակցին բնորոշող տվյալների (կանոնադրական կապիտալի չափը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը, մաքսային և հարկային մարմինների նկատմամբ պարտքի առկայությունը և այլն), ինչպես նաև մաքսային հսկողության կիրառման արդյունքների մասին տվյալների համալիր վերլուծության հիման վրա.

2.2. ԱՏԳ-ի մասնակցին բնորոշող չափանիշների գնահատման մեթոդիկաների մշակում՝ ԱՏԳ-ի մասնակիցներին, կախված ԱՏԳ-ի մասնակցի ռիսկի մակարդակից, խմբերի բաժանելու նպատակով՝ հաշվի առնելով մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկությունները և գործադիր իշխանության մարմինների հետ միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության համակարգերի շրջանակներում ստացվող տեղեկությունները.

2.3. մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելիս մաքսային մարմինների համակարգերի բոլոր մակարդակների տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության տեխնոլոգիայի, ինչպես նաև ռիսկերի պրոֆիլների կիրառման առանձնահատկությունների մշակում՝ հաշվի առնելով ԱՏԳ-ի մասնակիցների կողմից օրենսդրության խախտման ռիսկի մակարդակը.

2.4. այն ռիսկերի ցուցակի կազմումը, որոնց նվազեցումը հնարավոր և նպատակահարմար է ապրանքների հետբացթողման փուլում։

3. Մաքսային հսկողության կատարելագործումն ապրանքների բացթողումից հետո, այդ թվում հետևյալ կերպ՝

3.1. կազմակերպահաստիքային կառուցվածքի և մաքսային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների օպտիմալացում՝ ապրանքների բացթողումից առաջ և հետո մաքսային հսկողություն իրականացնելու լիազորությունների բաշխման նպատակով.

3.2. մաքսային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների կողմից մաքսային հսկողություն իրականացնելու համար, այդ թվում՝ ստուգիչ միջոցառումների կրկնվելը բացառելու նպատակով.

3.3. ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գործընթացների ավտոմատացումն ապահովող տեղեկատվական համակարգերի զարգացում.

3.4. ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների պաշտոնատար անձանց վերապատրաստման և որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում և անցկացում.

3.5. ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ապահովմանն ուղղված միջոցների, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին՝ պահանջվող փաստաթղթերը չտրամադրելու միջոցով նման հսկողություն անցկացնելուց խուսափելու արգելմանն ուղղված միջոցների մշակում։

4. Մաքսային հսկողության կարգավորման նորմատիվ-իրավական կատարելագործումը

4.1. Մաքսային միության մաքսային օրենսդրության մեջ ապրանքների բացթողումից ինչպես առաջ այնպես էլ հետո մաքսային հսկողության զարգացմանն ուղղված փոփոխությունների և լրացումների կատարում՝ հաշվի առնելով մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելը.

4.2. առանձին հարցերի, մասնավորապես, մաքսային արժեքի հսկողության, լրացուցիչ պահանջների սահմանման նպատակով մաքսային հայտարարագիրը լրացնելու կանոններին առնչվող նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարում՝ հաշվի առնելով էլեկտրոնային հայտարարագրման ներմուծումն ու մաքսային հսկողության շեշտադրման տեղափոխումն ապրանքների հետբացթողման փուլ.

4.3. ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության մեթոդաբանական ապահովման կատարելագործում, այդ թվում՝ մաքսային ստուգումների անցկացման, մաքսային հսկողության այլ ձևերի կիրառման կարգի կանոնակարգման մասով։

5. Գործընկերությունն ու համագործակցությունը, այդ թվում՝

5.1. մաքսային մարմինների և իրավապահ ու հսկողություն իրականացնող այլ մարմինների հետ փոխգործակցության զարգացում.

5.2. փոխգործակցության զարգացում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց և այլ անձանց հետ, որոնց գործունեությունը կապված է արտաքին առևտրային գործունեության իրականացման հետ.

5.3. ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ապահովման մասով միջազգային համագործակցության զարգացում.

6. մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու արդյունքների գնահատում՝

6.1 մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու արդյունքների գնահատման մեթոդիկայի մշակում՝ մաքսային հսկողության արդյունավետության նվազեցման և մաքսային վճարների գանձման ամբողջականության հետ կապված հնարավոր բացասական հետևանքները բացառելու համար (ներառյալ հնարավոր թաքնված ազդեցությունը).

6.2. մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու արդյունքում ԱՏԳ-ի մասնակցի գործունեության վրա վարչական բեռի նվազեցման մակարդակի, այդ թվում՝ ապրանքների բացթողումից առաջ մաքսային գործառնությունների կատարման ժամկետների հնարավոր կրճատման, պահանջվող փաստաթղթերի քանակի նվազեցման, ԱՏԳ-ի մասնակիցների ծախքերի կրճատման, մաքսային հայտարարագրման ժամանակ տեղեկությունների հայտարարման արժանահավատության մակարդակի բարձրացման վրա տվյալ գործընթացի ազդեցության գնահատում անցկացնելու կարգի մշակում։

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան