Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12/14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2014 թվականի

թիվ 12/14

քաղ. Մինսկ

 

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման կարգի մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Ի գիտություն ընդունել ժամանակավոր ներմուծված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն արտահանելիս առաջացող հիմնախնդիրների մասին Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտին, սակայն Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ թույլատրվող տարեկան ժամկետի սահմաններում, որի ընթացքում այդ կատեգորիայի ապրանքների նկատմամբ տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում:

2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ՝ Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման համար տրանսպորտային միջոցներ ժամանակավոր ներմուծած ֆիզիկական անձանց կողմից խախտումները բացառելու ուղղությամբ, այդ տրանսպորտային միջոցն արտահանելու նպատակով մաքսային հայտարարագրում իրականացնող հայտարարատուին առաջարկելով մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտին ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին սահմանված կարգով հայտ ներկայացնել, այն դեպքում, եթե չի լրացել Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ թույլատրվող՝ տվյալ կատեգորիայի ապրանքների ժամանակավոր ներմուծման տարեկան ժամկետը, որի ընթացքում տրամադրվում է ազատում մաքսատուրքերի, հարկերի վճարումից:

3. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մեկամսյա ժամկետում տվյալ հարցի վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել Բելառուսի Հանրապետության ՊՄԿ:

4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին՝ հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ից, Ռուսաստանի ԴՄԾ-ից ստացված առաջարկները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև նախաձեռնել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ հաստատված՝ Մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի և այդպիսի ապրանքները որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման մասին ցուցումներում փոփոխություններ կատարելը։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

 

Գ. Կ. Ամրին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան