Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.11/75(1164) Հոդ.913
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48-Ն որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը հատկացնել 20 000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.46 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1170-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.46 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական պահպանության ծառայություն

Նկարագրությունը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

1036

ԱԾ01

Քանակական

Մշտական պահպանության օբյեկտներ

մշակման փուլում է

0.0

 

Մշտական պահպանության ծառայություններ (մարդ/օր)

մշակման փուլում է

0.0

 

Կարճաժամկետ պահպանության ծառայություններ (մարդ/օր)

մշակման փուլում է

0.0

Որակական

մշակված չէ

ըստ կանոնադրության

0.0

Ժամկետայնության

մշակված չէ

 

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

20,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1036 Պետական պահպանության ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

ՀՀ պետական պահպանության ծառայություն

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազ. դրամ)

1036

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Պետական պահպանության ապահովում

20,000.0

Ծրագրի նկարագրությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԱԾ01

03,01,02

Պետական պահպանության ծառայություն

20,000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան