ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2015 թվականի N 802-Ա
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 2-ի N 802-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Դ. Տոնոյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ս. Մանասարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Բադալյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Ս. Տեր-Սիմոնյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ |
Մ. Գրիգորյան |
- Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Մեսրոպյան |
- «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
- «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Նազարյան |
- «Հայաստանի կամերային երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ռ. Շառոյան |
- լրագրող, արձակագիր (համաձայնությամբ) |
Հ. Շահումյան |
- ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ) |
Թ. Պողոսյան |
- ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ն. Հովնանյան |
- Վ. Հովնանյանի դուստրը (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան |
- Վ. Հովնանյանի փեսան (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |