ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1156-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 9 Երևան |