ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-566 հրամանագրով (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-642 և 2001 թվականի հունվարի 29-ի ՆՀ-807 հրամանագրերի խմբագրությամբ) հաստատված հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Աղասի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարումից.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել`
Աիդա ԻՍԿՈՅԱՆԻՆ | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ | |
Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ | «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՆՀ-937 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|