Գլխավոր տեղեկություն
Համար
N 837-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 837-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացումը» խորագրով 6-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման (երեք օրապահիկ և երկու գիշերավարձ՝ Պեկինում, մեկ օրապահիկ և մեկ գիշերավարձ՝ Սիանում), այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում, Ղազախստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունների, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարեն Ճշմարիտյանինը, Գագիկ Բեգլարյանինը, Պավել Սաֆարյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Համիկ Մկոյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Արմեն Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Անժելա Թովմասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով.

3) Սերգեյ Մանասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Ներսես Երիցյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Աշոտ Շահնազարյանինը՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Հմայակ Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Անժելա Թովմասյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են «Հայելի-ակումբ» ժողովրդավարական աջակցության հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Երևան-Ալմաթի-Պեկին, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Սիան-Ալմաթի-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 17-ի N 837-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-24-Ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Դումանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ս. Մանասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Պողոսյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (16.09.2015-24.09.2015)

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար

Ա. Շահնազարյան

- «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Մկոյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգնական

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող (12.09.2015-24.09.2015)

Հ. Մկրտչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Ա. Աբրահամյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

Ա. Թովմասյան

- «Հայելի-ակումբ» ժողովրդավարական աջակցության ՀԿ-ի նախագահ, հեռուստալրագրող (համաձայնությամբ)

Ա. Զատիկյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

Բ. Բարսեղյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Ա. Պողոսյան

- Թարգմանիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան