ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1152-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի 4-րդ փակուղու թիվ 3 հասցեում գտնվող՝ 1113 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 82,8 քառ. մետր մակերեսով փայտյա տնակը, 82,2 քառ. մետր մակերեսով աղյուսե շինությունը, 111,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակները և 22,5 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` իրենց զբաղեցրած՝ 4168,5 քառ. մետր մակերեսով հողամասով հետ վերցնել ու ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող բյուջետային ծրագրերով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացնելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հաշվեկշռային արժեքների որոշման, հանձնման-ընդունման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 9 Երևան |