Գլխավոր տեղեկություն
Համար
N 1146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161) Հոդ.900.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1146-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1088-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 360-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման նախաբանում և N 1 հավելվածի 1-ին կետում «15-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «15-րդ հոդվածին և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին համապատասխան» բառերով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1088-Ն որոշման նախաբանում «4-րդ և 18-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը սահմանելու մասին» N 360-Ն որոշման նախաբանում «5-րդ հոդվածի 13-րդ կետին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 9

 Երևան