Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161) Հոդ.900.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 104-րդ հոդվածի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,37995 հեկտար և 0,00659 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, հետևյալ հիմնավորումներով՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ`

ա. երկաթուղային կայարանի հարող տարածքում կայարանի սահմանափակ հողամասը և երկաթուղային փակուղու առկայությունն են հնարավոր դարձնում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետը վերակառուցել (կառուցել) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի N 688 որոշման պահանջներին համապատասխան,

բ. կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերակառուցման աշխատանքների կանոնակարգման արդյունավետ իրագործումը չի կարող իրականացվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի` համաձայն N 1 հավելվածի, ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի նոյեմբերի 1-ն է:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում քաղաքի Երկաթուղային փողոցի NN 32 և 34 հասցեներում գտնվող` քաղաքացի Էլլա Գեորգիի Մահտեսյանի` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով պատկանող 0,37995 և 0,00659 հեկտար հողերը:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ՝ սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռք բերողի հետ կնքել պայմանագիր, որով կսահմանվեն սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ճշգրտել հանրային գերակա շահ ճանաչվող հողամասի չափսերը և նպատակային նշանակությունը.

5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.

6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող հողամասի սեփականատիրոջը սահմանված կարգով տեղեկացնել նշված հողամասերը պետության կարիքների համար օտարման գոտի հայտարարելու և նրանից հողամասերը հետ վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին տրամադրել անհրաժեշտ տեղեկույթ և աջակցել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարման ապահովմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1160-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_7889

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1160-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

NN
ը/կ

Սեփականատիրոջ ազգանունը,
անունը

Հողամասի
ծածկագիրը

Հողատեսքը

Հողամասի մակերեսը
(հա)

1.

Մահտեսյան Էլլա

0134-0004

արդյունաբերական
ընդերքօգտագործման
և այլ արտ. նշ. հողեր

0.37995

2.

Մահտեսյան Էլլա

0134-0018

արդյունաբերական
ընդերքօգտագործման
և այլ արտ. նշ. հողեր

0,00659

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան