Գլխավոր տեղեկություն
Համար
N 1429-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1091
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1429-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գոտևորման նախագիծը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

1) քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, քանի որ`

ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,

բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,

գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.

2) հաշվի առնելով նշվածները` մշակվել է Դավթաշեն-Աշտարակ մայրուղու նախագիծը:

2. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության (հողամասի, շենքերի, շինությունների և առկա բարելավումների) նկարագրության արձանագրության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2016 թվականի հունիսի 15-ն է.

3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.

5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1429-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության
կազմման ժամկետը

Երևան, Դավթաշեն, Եղվարդ մայրուղի 24 դեպոյի մոտ
Երևան, Դավթաշեն, Դավթաշեն փող., Կամրջի ճանապարհային հանգույցին հարող տարածքում հողամաս
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 39 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 39/1 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 35/3 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 3-րդ փող., 2ա տան հարևանությամբ ինքնակամ կառուցված բնակելի տան (հարթակի, աստիճանավանդ., պարիսպի) զբաղեցրած հողատարածք
Երևան, Դավթաշեն, 3-րդ փող., 2/1 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Ա. Իոսիֆյան փող., 3/1 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Ա. Իոսիֆյան փող., 3 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 26 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 20/1 շինություն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 20/2 հողամաս
Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 4-րդ փող., 18 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 4-րդ փող., 18/2 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 2-րդ փող., 6 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 2 փող. հ. 4
Երևան, Դավթաշեն, 2 փող. հ. 4
Երևան, Դավթաշեն, 2 փող. հ. 4
Երևան, Դավթաշեն, 2-րդ փող., 2/4 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Իոսիֆյան փող., 1/8 հողամաս
Երևան, Դավթաշեն, Իոսիֆյան փող., 1/7 հողամաս
Երևան, Դավթաշեն, 2 փող., 1 անասնաբուժական սանիտ. կայան
Երևան, Դավթաշեն, 2 փող., 81/1 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, 2 փող., 82 հողամաս
Երևան, Դավթաշեն, 1 փող., 2 արտադրամաս
Երևան, Մելքումով փող., N 18/4
Երևան, Դավթաշեն, Չաուշի փող., 32 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Չաուշի փող., 30 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Մելքումով փող., 34/10 բնակելի տուն
Երևան, Դավթաշեն, Մելքումովի փող., 6/1
Երևան, Դավթաշեն, Աշտարակի խճուղի 1/1 խորտկարան
Երևան, Դավթաշեն, Չաուշի և Մելքումով փող., հատման շրջանում ավտոբենզալցման համալիր
Երևան, Դավթաշեն, 2 ա, 2-րդ ենթակայան
0103-0094 Գ-3 թղմ.
0103-0095 Գ-3 թղմ.
Աշտարակի խճուղի 3
Նազարբեկյան 19/15 փող.
Աշտարակի խճուղի 1
Հալաբյան փող., 44 շենք («Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մոտ)
Աջափնյակ, Չաուշի փող., 34 ավտոտեխսպասարկման կայան

8 ամիս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1429-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1429-Ն որոշման

 

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հասարակության ԵՎ պետության կարիքների համար օտարվող սեփականության (հողամասի, շենքերի, շինությունների ԵՎ առկա բարելավումների) նկարագրության արձանագրության ձԵՎը

 

ԲԱԺԻՆ 1. ՀՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՄԱՐԶԸ, ՀԱՄԱՅՆՔԸ, ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆ

2. ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ

   

 

3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ֆիզիկական անձը/ իրավաբանական անձը/համայնքը
/ՀՀ/այլ

Սեփականատերը/ այլ գույքային իրավունք/փաստացի օգտագործողը

Անձնագիրը
/ՀՎՀՀ-ն

Հաշվառման հասցեն/ գտնվելու վայրը

Իրավունքի պետական գրանցման վկայականը

Լիազորված անձը

Այլ նշումներ

հա-մարը

տալու ամսա-թիվը

ժամ-կետը

 
                 
                 
                 
                 
                 
                 

 

4. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազդեցության ենթակա անձը
(լրացվում է միայն օգտա-գործողի դեպքում)

Հողամասի մակերեսն ըստ վկայականի

Հողամասի մակերեսն ըստ փաստացի հողամասի բեկման անկյունների կոորդի-նատների

Ազդեցության ենթակա մակերեսը

Փաստացի օգտագործվող մակերեսը

Ազդեցության ենթակա հողամասի օգտագործվող մակերեսը

Հողի նշանակությունն ըստ իրավունքի պետական գրանցման վկայականի

Հողի գործառ-նական նշանա-կությունը` փաստացի

նպատա-կային

գործառ-նական

                 
                 

 

5. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՇԱՐԺԱԿԱՆ) ԳՈՒՅՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազդեցության ենթակա անձը

1. Անվանումը

2. Նյութը

3. Երկարությունը

4. Լայնությունը

5. Բարձրությունը

6. Գտնվում է հողի ազդեցության ենթակա մասի վրա

 

1.

         
 

2.

         
 

3.

         
 

4. Տնտեսական, կենցաղային իրեր, առարկաներ

   

 

6. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ (առանց շենքերի, շինությունների) ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազդեցու-թյան ենթակա անձը

1. Անվանումը

2. Նյութը

3. Մակերեսը, քառ. մ

4. Ծավալը, խոր. մ

5. Գծամետր, մ

Այլ

ընդհա-նուր

ազդեցու-թյան ենթակա

ընդհա-նուր

ազդեցու-թյան ենթակա

ընդհա-նուր

ազդեցու-թյան ենթակա

ընդհա-նուր

ազդեցու-թյան ենթակա

                     

 

7. ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐


Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության

 

8. ՀՈՂԻ ՎՐԱ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 2)

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐

 

9. ՀՈՂԻ ՎՐԱ ԾԱՌԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 3)

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐

 

10. ՀՈՂԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 4)

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐

 

11. ՀՈՂԻ ՎՐԱ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 5)

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ` 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «առկա են» նշման դեպքում լրացվում է արձանագրության համապատասխան բաժինը.

 

ԲԱԺԻՆ 2. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազդեցության ենթակա անձը

Մշակաբույսի տեսակը

1. Հողի ընդհանուր մակերեսի վրա աճող մշակաբույսի մակերեսը

2. Հողի օտարման ենթակա հատվածի վրա աճող մշակաբույսի մակերեսը

քառ. մ

քառ. մ

       
       
       

 

ԲԱԺԻՆ 3. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԾԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԲԵՐՔԱՏՈՒ ԾԱՌԵՐԸ, ԹՓԱՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Ազդեցության ենթակա անձը

 Ծառատեսակը,
թփատեսակը

1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը

2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը

1. նորատունկ

2. դեռ ոչ բերքատու

3. բերքատու

1. նորատունկ

2. դեռ ոչ բերքատու

3. բերքատու

հատ

հատ

հատ

հատ

հատ

հատ

               

 

2. ՓԱՅՏԱՆՅՈՒԹ ՏՎՈՂ ԾԱՌԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՔԱՆԱԿԸ

 

Ազդեցության ենթակա անձը

Ծառատեսակը

1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը

2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը

1. փոքր

2. միջին

3. հասուն

1. փոքր

2. միջին

3. հասուն

   

հատ

հատ

հատ

հատ

հատ

հատ

               

 

3. ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

Ազդեցության ենթակա անձը

Ծառատեսակը

1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը

2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը

1. մանր

2. միջին

3. խոշոր

1. մանր

2. միջին

3. խոշոր

   

հատ

հատ

հատ

հատ

հատ

հատ

               

 

ԲԱԺԻՆ 4. ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Շինության կադաստրային ծածկագիրը կամ
հերթական համարը (եթե ծածկագիրը բացակայում է, այն համարակալել պայմանական հերթական համարներով)

Իրա-վունքը

Նպատա-կային նշանա-կությունն ըստ վկա-յականի

Օգտա-գործման նպատակն ըստ վկա-յականի

Փաստացի օգտա-գործման նպատակը

 Մակերեսն ըստ վկա-յականի

Ներքին մակերեսը փաստացի

Ներքին ինքնակամ մակերեսը

Ազդեցության ենթակա մակերեսը

Փաստացի առկայու-թյունը տեղա-զննման ամսաթվի դրությամբ

                   
                   
                   
                   
                   
                   

Իրավունքի պետական գրանցման վկայականում չհաշվառված ինքնակամ կառույցներ

                   
                   
                   

 

2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄԸ

 

Շինության կադաստրային ծածկագիրը կամ հերթական համարը (եթե ծածկագիրը բացակայում է, այն համարակալել պայմանական հերթական համարներով)

Հիմքը

Հիմնա-կմախքը

Հիմնապատերը

Միջհարկային ներքին բարձրու-թյունը

Տանիքածածկի նյութը

Հարկայնու-թյունը

Միջհարկային ծածկը

Ավարտվածության աստիճանը ըստ վկայականի

                 
                 
                 
                 

 Իրավունքի պետական գրանցման վկայականում չհաշվառված ինքնակամ կառույցներ

                 
                 
                 

 

3. ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ (լրացվում է այն դեպքերում, եթե առկա է տարբերություն արձանագրության 1-ին բաժնի 3-րդ կետի 1-ին սյունակում նշված անձանց հետ)

 

Շինության ծածկագիրը/հերթական համարը

Փաստացի տիրապետողի/օգտագործողի անունը, ազգանունը

Սեփականատիրոջ անունը, ազգանունը

     
   
   
     
   
   

 

4. ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՐԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆԵՐԸ (այլի մեջ նշել յուրահատուկ ծավալ ունեցող գույքը, որն անդրադառնում է տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության վրա)

 

1. Տեսակը

2. Գտնվում է ազդեցության ենթակա մասի վրա (նշել)

1. Տնտեսական, կենցաղային իրեր, առարկաներ

 

2. Այլ (նշել)

 

 

5. ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Առկա են ☐

2. Առկա չեն ☐

Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության /նշել աղբյուրը

 

ԲԱԺԻՆ 5. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.

Կազմակերպության լրիվ անվանումը
(Ա/Ձ անունը, ազգանունը կամ անվանումը) (եթե գրանցված չէ, ապա նշել)

 

2.

Հարկային մարմնում հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

3.

Պետական գրանցման վկայականի համարը

 

4.

Գտնվելու վայրը

 

5.

Փաստացի գործունեության հասցեն

 

6.

Գրանցման տարեթիվը

 

7.

Տնօրեն

 

8.

Կապի միջոցներ

Հեռ.`
Ֆաքս`
Էլ. փոստ`

 

2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Գործունեության ոլորտը

Գործունեության տեսակը

   
   

 

3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ (նշել) _____________________________

(ժամանակավոր կամ մշտական)

Նշումներ
 

 

4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՇԵԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Նվազագույն

Առավելագույն

   

5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

Հարկային հայտարարագիր, այլ հարկային տեղեկություն
(տեղեկանք) ներկայացնող կամ չներկայացնող (նշել)

 

 

6. ՀԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿԸ (նշել)

 _______________________________________________________________________________

(ԱԱՀ-ն վճարող, ԱԱՀ-ն չվճարող, հաստատագրված վճար վճարող, արտոնագրային վճար վճարող)

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ/ԱՁ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ (նշվում է արձանագրության կազմման օրվանից 2 ամիս առաջ գրանցված և աշխատող անձանց տվյալները)

 

Անունը, ազգանունը

Պաշտոնը

Անձնագրային տվյալները

Աշխատանքի ընդունման ամսաթիվը

Ուսումնասիրման պահի դրությամբ աշխատողը
(նշել այո կամ ոչ)

         
         
         
         
         
         

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Հողամասի, շենքի, շինության (ներառյալ ինքնակամ կառույցի) չափագրման հատակագիծը՝ օտարման ենթակա մասի նշումով,

2. Նկարագրվող գույքի լուսանկարներ,

3. Լիազորագրի պատճենը (արձանագրությունը լիազոր անձի կողմից ստորագրվելու դեպքում),

4. Այլ (արձանագրության մեջ չարտացոլված տվյալներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը կտրամադրվի ազդեցության ենթակա անձի, համայնքի, ձեռքբերողի և արձանագրությունը կազմողի կողմից):

 

Նկարագրության արձանագրությունը կազմեց՝

 

______________________________________________

 Կ.Տ.

(ստորագրությունը)

 

 Անշարժ գույքի սեփականատեր (համասեփականատերեր)

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

 

Անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք ունեցող անձ

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

 

Անշարժ գույքի փաստացի տիրապետող

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

 

Անշարժ գույքի փաստացի օգտագործող

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Լիազորված անձը

Ձեռնարկատեր

 

_________________________

_________________________

_____________________

Կ.Տ.

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Տնօրեն

Ձեռք բերող

 

_____________________________

______________________________

________________________

(ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը)

(ազգանունը, անունը)

 (ստորագրությունը)  Կ.Տ.

Պետական լիազոր մարմին

 

_____________________________

______________________________

________________________

(ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը)

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը) Կ.Տ.

___ ____________ 20___թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան