Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1233
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160) Հոդ.903
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 6 հոկտեմբերի 2015 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՍԵՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 22.09.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է Սեուլում` 2014թ. հուլիսի 4-ին:

2. Համաձայնագրի նպատակն է խթանել և խրախուսել երկու երկրների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, հետևյալները.

խթանել և խրախուսել ՀՀ և Կորեայի միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը` հիմնված հավասարության և փոխըմբռնման վրա՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 1),

● Կորեայի Հանրապետության հետ զարգացնել համագործակցությունը մշակույթի տարբեր ոլորտներում` Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված ուղղություններով (հոդված 2),

● խրախուսել ՀՀ և Կորեայի Հանրապետության համալսարանների և այլ հետազոտական ու կրթական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությունը (հոդված 3, կետ 1),

● խրախուսել ՀՀ համալսարաններին և հետազոտական ու կրթական հաստատություններին կազմակերպել դասընթացներ և դասախոսություններ գրականության, պատմության և երկրի մշակույթին վերաբերող այլ ոլորտների մասին (հոդված 3, կետ 2),

● խրախուսել ուսանողների փոխանակումը և նպաստել Կորեայի Հանրապետության լիազորված կրթական հաստատությունների կողմից իրենց օրենքների և կանոնակարգերի համաձայն տրված վկայականների, դիպլոմների և ակադեմիական վկայականների ճանաչման դյուրացմանը (հոդված 3, կետ 3),

● խրախուսել սպորտի բնագավառում համագործակցության հարաբերությունները և նպաստել սպորտային կազմակերպությունների և ընկերությունների, ֆիզիկական կրթության բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ոլորտը համակարգող մասնագետների, ինչպես նաև ՀՀ և Կորեայի Հանրապետության մարզիչ-մանկավարժների փորձի փոխանակման զարգացմանն ու խրախուսմանը (հոդված 4),

● աջակցել երիտասարդության ոլորտում համագործակցության հարաբերություններին և խրախուսել հայկական և կորեական երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության դյուրացմանը և խթանմանը, երիտասարդների, մասնագետների և համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների փոխանակմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման հետ կապված համատեղ սեմինարների, հանդիպումների և այլ գործունեությունների կազմակերպմանը (հոդված 5),

● Կորեայի Հանրապետության հետ ստեղծել Համատեղ Կոմիտե` բաղկացած յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներից, որոնք պարբերաբար կհանդիպեն հաջորդաբար Երևանում և Սեուլում (հոդված 6):

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը հիմք կհանդիսանա թատերարվեստի, կինոյի, գեղարվեստական կրթության, թանգարանների, գրադարանների և այլ ստեղծագործական կոլեկտիվների մասնագետների, փորձագետների փորձի փոխանակման և վերապատրաստման, կրթական, հետազոտական հաստատությունների համագործակցության, դասընթացների և դասախոսությունների կազմակերպման, ֆիզիկական կրթության մարզիչ-մասնագետների փորձի փոխանակման համար, ինչը նպաստում է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի իրացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

6 հոկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1233