ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 1122-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 9.0 հեկտար հողամասը (որից` 67.2 տոկոսը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) առանձնացնել N 8 հանրային լողափի կազմակերպման համար` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 5 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1122-Ն որոշման |
ԾՈՎԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|