ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2015 թվականի N 818-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տալու միասնական հիմքերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային խմբում քննարկելու համար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն տասնօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից ղեկավարվող մարմիններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տրամադրելու դեպքերի և չափերի, ինչպես նաև առաջարկություններ՝ նշված հավելումների տրման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հանրապետական գործադիր մարմինների կողմից տրամադրվելիք տեղեկատվությունը և առաջարկությունները.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումների տրման խնդրին միասնական սկզբունքով լուծում տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 9-ի N 818-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Համբարձումյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ (խմբի ղեկավար) |
Կ. Կրիտյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Ա. Մաթոսյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ |
Հ. Հարությունյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի պետ |
Ա. Հովհաննիսյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ |
Ռ. Կարապետյան | -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ութերորդ բաժնի պետ |
Ա. Մխիթարյան | -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ |
Ա. Դադոյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանաիրավական վարչության պետի տեղակալ |
Է. Նանյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ |
Ս. Խչեյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |