ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2015 թվականի N 822-Ա
ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 9-ի N 822-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
- ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Դավթյան |
- ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Միրիջանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Գ. Բաղդասարյան |
- Երևանի քաղաքապետի խորհրդական |
Ա. Գևորգյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվական վարչության պետ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան |
- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Ավոյան |
- «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մուրադյան |
- Մ. Մուրադյանի որդին (համաձայնությամբ) |
Դ. Հարությունյան |
- ՀՀ պետական հասարակական գործիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |