ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1072-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ավանդույթների զարգացման, անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց., փոփ. 25.09.15 N 1108-Ն)
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշ.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշ:
(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի կանոնադրությունը և խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 31
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՎ Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ
(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին անձնուրաց ծառայելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն անվերապահորեն կատարելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, առողջությունն ու գույքը փրկելու, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքն իրականացնելու մասին:
(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
3. Դրոշի հետ հանձնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում:
(4-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը:
(5-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
(6-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից, կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` C = 98 տոկոս, M = 96 տոկոս, Y = 45 տոկոս, K = 18 տոկոս: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը՝ 1150 մմ` համաձայն ձևի:
(7-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
8. Դրոշը կարված է երկտակ մետաքսե մուգ կապույտ կտորից՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման եվ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը. տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը՝ 50 մմ: Դրոշի ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը՝ 240 x 160 մմ չափերով:
(8-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
9. Դրոշի պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 300 x 300 մմ չափերով: Հայաստանի Հանրապետության զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը՝ 40 մմ:
(հավելվածը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման |
Ձև
Դ Ր Ո Շ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 25.09.15 N 1108-Ն)
Նկ. 1. Դրոշի երեսի կողմ
Նկ. 2. Դրոշի հակառակ կողմ
(հավելվածը խմբ. 25.09.15 N 1108-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՎ Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների, ինչպես նաև նյութատեխնիկական և այլ գույքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:
(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի (դրոշակի) վրա:
(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, նախարարության կառուցվածքային և այլ ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
(3-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
4. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների համազգեստի, ավտոմեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վրա:
(4-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
5. Թույլատրվում է խորհրդանիշի պատկերի կիրառումը տպագրական, գովազդային- տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
(5-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
6. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կողմից:
(6-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
7. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
8. Խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության վարչական քարտեզն է` սպիտակ երանգի վրա, որի երկարությունը 120 մմ է, միջնամասի լայնությունը՝ 80 մմ: Այն խորհրդանշում է տարածքային կառավարման և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Քարտեզի վրա գծագրված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները` մարզերը և Երևան քաղաքը: Քարտեզի վերևի հատվածում` միջնամասում, պատկերված է արծիվ: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Քարտեզի վրա` արծվի թևի մոտ, պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է՝ կողմի 20 մմ երկարությամբ: Քարտեզի վրա` արծվի ներքևի հատվածում, N «7» տառաչափով, հայերենով գրված է «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»:
9. (կետն ուժը կորցրել է 25.09.15 N 1108-Ն)
10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը համազգեստի վրա խորհրդանշանը, որպես տարբերանշան, կրում է ուսաեզրից 80 մմ ներքև, ձախ բազկի կենտրոնում:
(10-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 25.09.15 N 1108-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման |
Ձև
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 25.09.15 N 1108-Ն)
(հավելվածը խմբ. 25.09.15 N 1108-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |