ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 1006-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված օդային ուղիների շահագործման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված օդային ուղիների շահագործման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 1006-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման նպատակով ներկայացված հայտերի ընդունման, թույլտվություն տալու կամ թույլտվության տրամադրումը մերժելու, թույլտվության գործողության կասեցման, դադարեցման, տրամադրված թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:
3. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կրողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է տրամադրված թույլտվության փոփոխություն` օդային փոխադրումների ծրագրի փոփոխություն՝ սույն կարգի 2-րդ գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ
4. Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության ստացման համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն քսան աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի, և հայտին կից հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` հայտ)՝
1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը.
2) օդանավի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).
3) նախատեսվող երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը.
4) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները:
5. Հայտատուի կողմից ներկայացվող հայտը կազմվում է հայերենով կամ ռուսերենով կամ անգլերենով և հաստատվում հայտատուի լիազորած անձի կողմից:
6. Լիազորված մարմինն ուսումնասիրում է ներկայացված հայտը՝
1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ այն թերի է, ապա լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը: Թերությունների չվերացման դեպքում հայտի ընդունումը մերժվում է.
2) եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա հայտը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն)` եզրակացության ստացման նպատակով:
7. Գլխավոր վարչությունը լիազորված մարմին է ներկայացնում հայտի վերաբերյալ եզրակացությունը` հայտը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
8. Գլխավոր վարչության եզրակացությունը լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը կազմում է հայտի մասին ամփոփ տեղեկանք և գլխավոր վարչության եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին, ինչի հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում արձակում է հրաման Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի, տալու կամ մերժելու մասին (այսուհետ` հրաման):
9. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողին տրվում է թույլտվություն օդային փոխադրումների ծրագրով նախատեսված ժամանակահատվածի համար:
10. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու մասին հրամանի մեկ օրինակը թույլտվության հետ միասին (N 2 ձև), իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հայտատուին:
11. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին և Հայաստանի Հանրապետությանն անդամակցած միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին:
12. Հայտի մերժման դեպքում հայտատուն դրա մասին տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
13. Սույն բաժնում նշված հայտերի ուսումնասիրության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
14. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ առևտրային փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կրողի նկատմամբ լիազորված մարմինն իրականացնում է մշտական վերահսկողություն` ուսումնասիրությունների և տեսչական գործառույթների միջոցով:
15. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունների չկատարման դեպքում թույլտվության գործողությունը կասեցվում է լիազորված մարմնի կողմից՝ մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:
16. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև մեկամսյա ժամկետով:
17. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կարող է կասեցվել նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի առաջարկությամբ:
18. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կասեցվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:
19. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը կարող է վերսկսվել լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և լիազորված մարմին է ներկայացրել գրություն կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին:
20. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության վերսկսման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փոխադրողին:
21. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրամադրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է:
22. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանը լիազորված մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողին:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ընթացակարգի մասին հակիրճ տեղեկությունները լիազորված մարմնի կողմից պարբերաբար հրապարակվում են լիազորված մարմնի www.mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION
FOR GETTING PERMISSION FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY THE REPUBLIC OF ARMENIA BY AIRCRAFT OPERATORS OF THE REPUBLIC OF ARMENIA
1. Օդանավ շահագործողի անվանումը 6. Չվերթի համարը, Հայաստանի Հանրապետությունից թռիչքի աերոդրոմը, միջանկյալ վայրէջքի աերոդրոմը, վերջնական աերոդրոմը (և հակառակը) ______________________________________
____ ________________ 20 թ. Կ. Տ. |
Ձև N 2
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 000/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
PERMISSION 000/20
TO AIRCRAFT OPERATORS OF REPUBLIC OF ARMENIA FOR TWO AND MORE CHARTER SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA
Փոխադրող ______________________________________________________________________________ |
__________________________________________________________ | |
(պաշտոնը, անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
|
Seal |
__ ___________20 թ.
__ ___________20 թ.
(տալու ամսաթիվը)
(date of issue)