«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2015 թ. |
թիվ 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 28-Ն, 29-Ն ԵՎ 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի «Տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1 «Համայնքի գիրք» ձևաթուղթը հաստատելու մասին» թիվ 28-Ն, «Հաշվառման Ձև թիվ 2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» հաստատելու մասին» թիվ 29-Ն և «Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1 «Համայնքի գիրքը», Ձև թիվ 2 «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» և տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 3 «Այբբենական գիրքը» վարելու ցուցումները» հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշումներով հաստատված հավելվածներում «անասուններ» բառը և դրա բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «գյուղատնտեսական կենդանիներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|