«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1592-Ն
ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 799 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների օգտագործման ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակի 5-րդ կետի և 3-րդ աղյուսակի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո:
(3-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն)
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն ներքին այրման շարժիչային վառելիքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է ներքին այրման հետևյալ շարժիչային վառելիքների վրա`
ա) ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)`
նորմալ, ռեգուլյար | 2710 12 410 |
պրեմիում | 2710 12 450 |
սուպեր | 2710 12 490 |
բ) դիզելային վառելիք | 2710 19 420, 2710 19 460, 2710 19 480: |
(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:
4. Ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային բռնկման մխոցային շարժիչներում.
բ) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում նավթամթերքի գոլորշիները բոցից կարճատև բոցավառվում են.
գ) դիզելային վառելիք` վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է շարժիչներում.
դ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.
ե) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է առանց պայթյունի բենզինի այրման ունակությունը` կայծային վառման շարժիչներում.
զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս մխոցային շարժիչներում վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.
է) ցետանային ցուցիչ` թիվ, որը հաշվարկված է ըստ արտադրանքի խտության և թորման բնութագրերի արտադրանքի մոտավոր ցետանային թիվը ներկայացնելու համար.
ը) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.
թ) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանի սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի իրացումն առանց համապատասխանության գնահատման:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ավտոմոբիլային բենզինն ու դիզելային վառելիքը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ մակնիշների ներկայացված են 1-ին աղյուսակում, իսկ գոլորշիացման դասերը` 2-րդ աղյուսակում.
Աղյուսակ 1
Ցուցանիշի անվանումը
|
Նորմը ըստ բենզինի մակնիշի | |||
նորմալ |
ռեգուլյար |
պրեմիում |
սուպեր | |
1 |
2 | 3 | 4 | 5 |
1. Ճայթյունակայունությունը. |
80 |
91 |
95 |
97 |
օկտանային թիվը` որոշված շարժիչային մեթոդով, ոչ պակաս |
76 |
81 |
85 |
87 |
2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի. մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը 2006 թվականի նոյեմբերի 1-ից |
10 5 |
5
5 | ||
3. Խտությունը 150C ջերմաստիճանում, կգ/մ3 | 700-750 | 720-775 | ||
4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի. մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը 2010 թվականի հունվարի 1-ից |
500 500 500 |
150 50 10 | ||
5. Ածխաջրածինների ծավալային մասը, %, ոչ ավելի արոմատիկ օլեֆիններ |
- - |
21,0 | 35,0 18,0 |
18,0 |
6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի |
5,0 |
1,0 | ||
7. Թթվածնի զանգվածային մասը, %, ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից |
- |
2,7 | ||
8. Օքսիդիչների ծավալաին մասը, %, ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից | ||||
մեթանոլ |
- |
3,0 | ||
էթանոլ |
- |
5,0 | ||
իզոպրոպիլ սպիրտ |
- |
10,0 | ||
իզոբութիլ սպիրտ |
- |
10,0 | ||
եռաբութիլ սպիրտ |
- |
7,0 | ||
եթերներ (C5 և ավելի) |
- |
15,0 | ||
այլ օքսիդիչներ |
- |
10,0 |
(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, փոփ., լրաց. 19.10.06 N 1583-Ն)
Աղյուսակ 2
Ցուցանիշի անվանումը |
Նորմը ըստ դասերի | ||
A |
C1 |
F | |
1. Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա` |
|||
ոչ պակաս |
45,0 |
50,0 |
70,0 |
ոչ ավելի |
60,0 |
80,0 |
100,0 |
2. Ֆրակցիոն կազմը` | |||
գոլորշիացած բենզինի ծավալային մասը, %-ը |
| ||
70oC (E 70) |
20,0-48,0 |
22,0-50,0 | |
100oC (E 100) |
46,0-71,0 | ||
150oC (E 150) ոչ պակաս |
75,0 |
||
եռման վերջը` oC, ոչ բարձր |
210 |
||
կոլբայում մնացորդի ծավալային մասը, %, ոչ ավելի |
2 |
(աղյուսակը փոփ. 16.06.05 N 894-Ն)
9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`
A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,
C1` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,
F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը:
(9-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն)
10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`
ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,
այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):
Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3 ա աղյուսակում:
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
|
(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն)
Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը
Ցուցանիշի անվանումը |
Նորմը` ըստ | |
ԱՄԱՌԱՅԻՆ | ՁՄԵՌԱՅԻՆ | |
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ | 45 | |
2. Խտությունը 20oC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր | 860 | 840 |
3. Ծծմբաջրածնի պարունակությունը |
Բացակայում է | |
4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի |
500 | |
5. Բռնկման ջերմաստիճանը, որոշված փակ հալքանոթում, oC, ոչ ցածր | ||
ընդհանուր նշանակություն դիզելների համար, |
40 |
35 |
ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար |
61 |
40 |
6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքում, %, ոչ ավելի | 0,20 | 0,30 |
7. Կինեմատիկական մածուցիկությունը` 20oC դեպքում, մմ2/վ | 3,0-6,0 | 1,8-5,0 |
8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր | մինուս 5 | մինուս 25 |
9. Ֆրակցիոն կազմը` | ||
50% թորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր | 285 | 280 |
95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC, ոչ բարձր | 370 | 340 |
(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, փոփ. 19.10.06 N 1583-Ն)
(10-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն)
11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1, 2, 3 և 3ա աղյուսակներում սահմանված ցուցանիշների փորձարկման մեթոդների ստանդարտների նշագրերը և անվանումները ներկայացված են VIII բաժնում:
(11-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 19.10.06 N 1583-Ն)
Վառելիքների մակնշմանը ներկայացվող պահանջները
13. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) վառելիքի անվանումը, մակնիշը,
բ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,
գ) համաքաշը և զտաքաշը,
դ) թողարկման թվականը,
ե) «Պահպանել տաքացումից» մակագրությունը,
զ) ստանդարտի նշագիրը:
14. Փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն նաև փոխադրական և «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշաններն ու բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3-րդ դաս», «3.1-ին ենթադաս», վտանգավորության նշանը «3», դասակարգման ծածկագիրը` «3111» «ՕՕH-1203» սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:
15. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է օժտված լինեն ջրով և նավթամթերքով լրացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:
16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:
Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:
Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը
(16-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն)
17. Վառելիքների պահեստարանների, ավտոլցակայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն 13-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ «գ» ենթակետի:
18. Վառելիքների արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն վառելիքների հետ վարվելու ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է բովանդակեն որոշակի վառելիքների ստանդարտներով սահմանված համապատասխան ցուցումներ:
Վառելիքների փաթեթավորմանը, փոխադրմանը ԵՎ պահմանը ներկայացվող պահանջները
19. Ավտոմոբիլային բենզինի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`
ա) նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ` ըստ ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ».
բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.
գ) հորիզոնական և գլանային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.
դ) ուղղաձիգ` կամրջակով, սահուն կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:
20. Դիզելային վառելիքի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`
ա) 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.
բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլ մետաղական անշարժ ու շարժական պահոցները:
21. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան սահուն կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր` կախված պահեստարանների շահագործման պայմաններից:
22. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում պետք է լվանալ նավթային լուծիչի հետ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրել` լրիվ հեռացնելով վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքները, և չորացնել:
Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածների, ենթակա են մաքրման` առնվազն 2 տարվա պարբերականությամբ:
23. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսել դրանց ներսի մակերեսների հակաքայքայիչ անհրաժեշտ պատվածքի վերաբերյալ պահանջը:
Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների ապրանքատարային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:
Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատարային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որի համար պետք է կիրառվեն ջրաքաշման համար նախատեսված սարքեր:
24. Վառելիքները փոխադրվում են հեղուկաթափման և լցման համապիտանի սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:
Վառելիքները փոխադրվում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:
Տարաների լցման մակարդակը պետք է լինի 95 տոկոսից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի ստանդարտներով:
25. Վառելիքների սպառողական տարայի համար օգտագործում են մետաղական կանիստրներ: Վառելիքներով լցված տարաները փակում են հերմետիկ խցանափակման միջոցներով:
26. Վառելիքներով լցված տարաները պետք է փոխադրվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բեռների փոխադրման համար սահմանված կանոններին համապատասխան:
27. Վառելիքներով լցված վագոն-ցիստեռնների և ավտոցիստեռնների ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով սահմանված տվյալները և սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված` լցված վառելիքի ցուցանիշները:
28. Վառելիքների պահման ժամկետը սահմանվում է արտադրողի կողմից և նշվում է կոնկրետ վառելիքի ստանդարտներում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:
Վառելիքների արտադրման, իրացման ԵՎ օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները
29. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված համապատասխան ստանդարտի` դասվում են վտանգավորության 4-րդ դասին:
30. Արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 100 մգ/մ3 նորմը, իսկ դիզելային վառելիքինը` 300 մգ/մ3:
Մթնոլորտային օդում վառելիքների ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 5 մգ/մ3 նորմը:
31. Վառելիքները շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթյունավտանգավորության բնութագրերը և նորմերը ներկայացված են 4-րդ աղյուսակում.
Աղյուսակ 4
Ցուցանիշի անվանումը |
Նորմը | |
ավտոմոբիլային |
դիզելային | |
Ինքնաբռնկման ջերմաստիճանը, oC | 255-370 | 300-310 |
Բռնկման ջերմաստիճանի սահմանները, oC ստորին |
մինուս 27-ից մինչև մինուս 39 |
62-ից մինչև 69 |
վերին | մինուս 8-ից մինչև մինուս 27 |
105-ից մինչև 119 |
Բոցի տարածման խտության սահմաններն ըստ ծավալի, % |
1 | 2-3 |
ստորին | ||
վերին | 6 |
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը վառելիքների սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(32-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն, 02.04.15 N 356-Ն)
33. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նավթամթերքի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:
(33-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
34. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:
(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
35. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(35-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
36. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
1) համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում`
ա. հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլային բենզինի համար` մեկ տարվանից ոչ ավելի, բայց 3 ամսվանից ոչ պակաս,
բ. դիզելային վառելիքի համար` 3 տարվանից ոչ ավելի, բայց 6 ամսվանից ոչ պակաս:
(36-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն, խմբ. 02.04.15 N 356-Ն)
37. Սերտիֆիկացված վառելիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
38. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(38-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
39. Վառելիքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Աղյուսակ 5
Ստանդարտի նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
1 |
2 |
ՀՍՏ ԵՆ 237 |
Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդով |
ԳՕՍՏ 12.1.007 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ |
ԳՕՍՏ 33 (ԻՍՕ 3104) |
Նավթամթերք` թափանցիկ և ոչ թափանցիկ. Կինեմատիկական մածուցիկության և դինամիկական մածուցիկության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 511 |
Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ |
(տողը հանվել է 16.06.05 N 894-Ն) | |
ԳՕՍՏ 1756 (ԻՍՕ 3007) |
Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում |
ԳՕՍՏ 2177 |
Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 2477 | Նավթ և նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 2517 | Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ |
ԳՕՍՏ 3122 | Վառելիք դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 3900 | Նավթ և նավթամթերք. Խտության որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 5066 (ԻՍՕ 3013) |
Վառելիք շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման որոշման մեթոդներ |
(տողը հանվել է 16.06.05 N 894-Ն) | |
ԳՕՍՏ 6356 | Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 8226 | Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 19121 | Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում լամպի մեջ վառելու մեթոդով |
ԳՕՍՏ 19433 | Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում |
ԳՕՍՏ 19932 |
Նավթամթերք. Կոքսելիության որոշում Կոնրադսոնի մեթոդով |
ԳՕՍՏ 28828 | Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ Ռ 51069 |
Նավթ և նավթամթերք. Խտության, հարաբերական խտության և խտությունը աստիճաններով AP1 արեոմետրով որոշման մեթոդ |
ԳՕՍՏ Ռ 51930 |
Բենզին ավտոմոբիլային և ավիացիոն. Բենզոլի որոշում ինֆրակարմիր-սպեկտրադիտարկման մեթոդով |
ԳՕՍՏ Ռ 51941 |
Բենզիններ. Արոմատիկ ածխաջրածինների որոշման գազաքրոմատագրաֆիկական մեթոդ |
ՀՍՏ ԻՍՕ 4264 | Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում ցետանային ցուցիչի որոշում չորս փոփոխականով հավասարման միջոցով |
ՀՍՏ ԵՆ 12916 | Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ` բեկման ցուցչի որոշմամբ |
ԳՕՍՏ 17323 | Վառելիքների շարժիչների համար. Մերկապատանային և ծծմբաջրածնային ծծմբի որոշան պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ |
ԳՕՍՏ 29040 | Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ |
ՀՍՏ ԵՆ 13132 | Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ |
ՀՍՏ ԻՍՕ 20847 | Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում |
ՀՍՏ ԻՍՕ 20884 | Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում |
(աղյուսակը փոփ., լրաց. 16.06.05 N 894-Ն, խմբ., լրաց. 19.10.06 N 1583-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |