ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի N 868-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 441-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 27-ի «Արեգ Գալստյանին Մոսկվա գործուղելու մասին» N 441-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) վերնագիրը «Արեգ Գալստյանին» բառերից առաջ լրացնել «Երվանդ Զախարյանին և» բառերով.
2) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և» բառերով.
3) 2-րդ կետը «Արեգ Գալստյանի» բառերից առաջ լրացնել «Երվանդ Զախարյանի և» բառերով.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|