Գլխավոր տեղեկություն
Համար
N 1599-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2015-09.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն

ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 02.12.10 N 1698-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:

 (1-ին կետը խմբ. 02.12.10 N 1698-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի  հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 7
    Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԿԱՐԱՑՎԱԾ՝ 25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 30 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ 35 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 42 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 02.12.10 N 1698-Ն, 11.08.11 N 1239-Ն)

NN
ը/կ

Կազմակերպությունները

Հնգօրյա աշխատան-քային ռեժիմով աշխատող (աշխատան-քային օր)

Վեցօրյա աշխատան-քային ռեժիմով աշխատող (աշխատան-քային օր)

Կազմակերպություններում աշխատողների պաշտոնների անվանումները

1

2

3 4 5

1.

Ուսումնական հաստատու-թյուններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիա-լական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ

25

30

ղեկավար, նրա տեղակալ, ստորաբաժանման ղեկավար

2.

Հանրակրթական հիմնական 
 ընդհանուր, հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական
հաստատություններ

35

42

դասավանդող (ուսուցիչ, ուսուցիչ-դաստիարակ), հոգեբան, արատաբան, զինվորական
ղեկավար (զինղեկ), երեխաների  խնամքի աշխատող, սոցիալական մանկավարժ

3.

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

25

30

նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ

4.

Բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ

35

42

դասավանդող (ուսուցիչ-դաստիարակ), հոգեբան, արատաբան, զինվորական ղեկավար (զինղեկ) և երեխաների խնամքի աշխատող

5.

Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ

25

30

դասավանդող, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների

6.

Միջին և նախնական մասնագիտական հաստատություններ (քոլեջ, վարժարան, կրթահամալիր, արհեստագործական ուսումնարան)

35

42

դասավանդող, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների

7.

Արտադրական հիգիենայի, ճառագայթային հիգիենայի, կոմունալ հիգիենայի բաժանմունքներ և բաժիններ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

8.

Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

9.

Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ

35

42

բժիշկ, բժիշկ-ֆիզիկոս, ճարտարագետ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

10.

Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

11.

Տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ

35

42

բժիշկ, բուժքույր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

12.

Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ

35

42

բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

13.

Բարիովիրահատարաններ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

14.

Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

15.

Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

16.

Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

17.

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

18.

Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

19.

Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական)

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող, անձնակազմ միջին բժշկական

20.

Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

21.

Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

22.

Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

23.

Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող, սանիտարի պարտականությամբ վարորդ

24.

Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

25.

Հոգեկան հիվանդների համար գիշերօթիկ տներ, մտավոր թերզարգացած երեխաների համար սոցիալական ապահովության համակարգի գիշերօթիկ տներ

35

42

բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

26.

Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություն մատուցող աշխատող

27.

Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

28.

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

29.

Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

30.

Նարկոլոգիական կազմակերպություններ

 25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող

31.

Գիտական և
գիտատեխնիկական
կազմակերպություններ

35 42

գիտական
աշխատողներ

(հավելվածը փոփ., լրաց. 02.12.10 N 1698-Ն, խմբ. 11.08.11 N 1239-Ն, լրաց. 25.09.15 N 1106-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար



Մ. Թոփուզյան