Գլխավոր տեղեկություն
Համար
N 1099-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2015.10.21/3(33) Հոդ.877.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1099-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. Արմավիրի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլանի «I. Արմավիրի տարածաշրջան» և «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժիններում «Արմավիրի բժշկական կենտրոն» բառերը փոխարինել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» բառերով,

բ. «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնում ներկայացված Մեծամոր քաղաքի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. «Մեծամորի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառայության մեջ՝ 20 մահճակալով և կրճատելով մահճակալների թիվը` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`

 

Մեծամորի բժշկական
կենտրոն

Մահճակալների
ներկա թիվը

Մահճակալների
ներկա
զբաղվածությունը

Մահճակալների
առաջարկվող թիվը

Թերապևտիկ` ներառյալ
մանկականը

20 (10 մեծերի և
10 մանկական)

81%

20 (10 մեծերի և
10 մանկական)

Վիրաբուժական

15

44%

15

Մանկաբարձագինեկոլոգիական

15

26%

0

Էնդոկրինոլոգիական

-

-

31

Ինֆեկցիոն

10

78%

10

Ընդամենը

60

59%

76

».

 

գ. «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ՝ վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ` «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիայի կազմում: «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում գործող տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետը և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության ծառայությունը տեղակայել «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տարածքում` ծառայության համար անհրաժեշտ տարածքները տրամադրելով անհատույց օգտագործման հիմունքներով:»,

դ. «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,

ե. «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 362 (131՝ «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (ներառյալ 6-ը` Բաղրամյանի մոր և մանկան առողջության կենտրոնում), 76՝ «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, 100` «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, 50` «Վաղարշապատի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերություն, 5` «Երվանդաշատի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն), կազատվի 6 մասնաշենք («Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական բաժանմունքի, «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական, ինֆեկցիոն և վարչական, «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաև «Վաղարշապատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության շենքը)` շուրջ 3289 քառակուսի մետր տարածքով:».

2) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «I. Դիլիջանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

գ. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 234 (40` Դիլիջան, 80` Իջևան, 55` Նոյեմբերյան, 30` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ, 4` Այգեձոր), կազատվի 2 մասնաշենք («Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքերը):».

3) որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 10907.5 քառակուսի մետր մակերեսով տարածք:».

4) որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Ախուրյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

5) որոշման N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «II. Վայքի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. «II. Վայքի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մահճակալային ֆոնդը կկրճատվի 105-ով և կկազմի 85 մահճակալ: Կազատվի շուրջ 12911.17 քառակուսի մետր մակերեսով տարածք (ներառյալ Ջերմուկի հիվանդանոցի նախկին՝ քաղաքապետարանի տնօրինությանը հանձնված շենքը):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 29

Երևան