Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-896
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2001-26.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.02/9(381) Հոդ.547
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.12.2019

030.0896.20.07.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:

3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ինն անդամից վեցը` կիսամյակը մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 հուլիսի 2001 թ.
ՆՀ-896

 

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
2001 թվականի հուլիսի 20-ի
ՆՀ-896 հրամանագրի


Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

 

 

Հավելված 2
ՀՀ Նախագահի
2001 թվականի հուլիսի 20-ի
ՆՀ-896 հրամանագրի

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

Գարեգին Չուգասզյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ
   
Նիկոս Գորգուլաս «ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն
   
Հովիկ Մուսայելյան «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն
   
Գագիկ Կարապետյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն
   
Սերժ Ադամյան «Սոլարեն» ՍՊԸ-ի նախագահ
   
Լևոն Պողոսյան «Մշակ» ՓԲԸ-ի նախագահ
   
Անդրանիկ Հովհաննիսյան «HPLA» ՍՊԸ-ի տնօրեն
   
Աշոտ Խաչատրյան «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ
   
Գագիկ էվոյան «Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն
   
Հակոբ Դուվալյան «Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն
   
Մանուկ Գևորգյան «Քրենդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն
   
Վլադիմիր Հակոբյան «Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
   
Անդրանիկ Ալեքսանյան «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն
   
Աշոտ Մխիթարյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի տնօրեն
   
Վահրամ Մխիթարյան «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
   
Գարիկ Խաչատրյան «Լինք» ՍՊԸ-ի տնօրեն
   
Կոլյա Հովհաննիսյան «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն
   
Հարություն Աքելյան «էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ-ի տնօրեն
   
Մհեր Մարկոսյան «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն
   
Ժորա Մանուչարյան «Ինտերնետ» Տելեփրեզենտս» ընկերության նախագահ (ԱՄՆ)
   
Յուրի Շուքուրյան ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ
   
Հարություն Արմենյան Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր
   
Իգոր Մկրտումյան «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
   
Սաթենիկ Ավագյան Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն
   
Սամվել Բադալյան Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի վարիչ
   
Ժակլին Կարասլանյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ Դիջիթլնեյշնզ» կոնսորցիում ծրագրի ղեկավար (ԱՄՆ)
   
Հովհաննես Ավոյան «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ
   
Գագիկ Հովհաննիսյան «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
   
Ռոբերտ Աթոյան «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
   
Լարիսա Մինասյան Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն
   
Արտաշես Ղազախեցյան «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան