Գլխավոր տեղեկություն
Համար
N 1081-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2015 թվականի N 1081-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագրով ճանապարհային անվտանգության մասին բարձրաստիճան համաշխարհային 2-րդ գիտաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 16-20-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական Զարգացման Բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 16-ի N 1081-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-20-Ը բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ա. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

Գ. Ղազարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգնական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան