ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի N 867-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Շանհայի համագործակցության կազմակերպության էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի սեպտեմբերի 13-15-ը քաղ. Սիան և սեպտեմբերի 16-18-ը քաղ. Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 28-ի N 867-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 13-15-Ը՝ ՍԻԱՆ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-18-Ը՝ ՊԵԿԻՆ (ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Է. Տարասյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Լալայան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ |
Հ. Սարգսյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |